Դեթրոյթի միջազգային ավտոսրահում ներկայացվել է С դասի նոր Mercedes ավտոմեքենա: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նոր մոդելն ավելի ընդարձակ սրահ ունի, քան նախորդը: Մեքենան ավելի թեթև և ավելի կատարյալ է անվտանգության պլանում: Վառելիքի ծախսն ավելի արդյունավետ է դարձել, քանի որ կորպուսում ալյումինե դետալների կիրառման արդյունքում մեքենայի քաշը նվազել է:
Մեքենայում տեղադրված են տեսախցիկներ, որոնք կարող են ճանաչել ճանապարհային նշանները, և սենսորներ, որոնք գնահատում են մեքենաների միջև հեռավորությունը:
Այդ համակարգերը դեռևս ողջ ծավալով չեն կիրառում մեքենայի տեխնիկական հնարավորությունները: Մեքենայի գնորդները կարող են ժամանակի ընթացքում ներբեռնել և տեղադրել ծրագրային թարմացումներ, ինչպես սմարթֆոնում:











































