Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կարող ենք հասնել նրան, որ Արցախում լինի այն փոփոխությունը, ինչը եղավ Հայաստանում. Վահան Բադասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, Դուք  «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ եք և մտադիր եք նաև Արցախում «Սասնա ծռեր» կուսակցություն հիմնել։ Այդ կուսակցության կարգախոսներից է ապագաղութացումը, ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրսբերումը. Արցախում նման օրակարգով կուսակցության հիմնումը վտանգներ չի՞ պարունակում։

– Բնավ չի պարունակում, ընդհակառակը՝ քանի որ մենք փորձում ենք ստեղծել համահայկական կուսակցություն, ու դա ինքնանպատակ չէ, համայն հայության խնդիրներից ելնելով ենք որոշել ստեղծել նման կուսակցություն։ Բայց տարբեր տարածաշրջաններում  նպատակները տարբեր են լինելու։ Հիմա Արցախը  ԵՏՄ-ի կազմում չի, և Արցախում մենք չենք ասելու այդ մասին։ Նախևառաջ՝ մեր նպատակը Արցախի միացումն է Հայաստանին և մեկ միասնական կենտրոնաձիգ հայկական պետության ստեղծումը։ Երկրորդ՝ ելնելով մեր անվտանգությունից, մենք գտնում ենք, որ շատ կարևոր է Հայաստանի ինքնիշխանության հաստատումը, որ մենք ունենանք մեր ազգային ու պետական դեմքն այս տարածաշրջանում։ Հաջորդը՝ ԵՏՄ-ի կազմից դուրս գալը մեզ համար փրկություն է, որովհետև այնպես է ստացվել, որ մենք  այսօր լիովին կախված ենք ռուսական շուկայից և մի փոքր ճանապարհով ընդամենը կարողանում ենք դուրս գալ դեպի Ռուսաստան, որը շատ մեծ վտանգներ է ներկայացնում։

Հիմա ենք մենք վտանգված, որովհետև Լարսի ճանապարհը ռուսները երբ ուզում՝ փակում են։ Այնտեղ ընդամենը բյուրոկրատիա է և կամայականություն հայկական բեռնատարների հանդեպ, իսկ բեռնատարների մեջ  հաճախ լինում են շուտ փչացող մթերք, միրգ։ Իրենք դա բաց են թողնում այն ժամանակ, երբ արդեն մթերքը փչացած է։ Դրանով ծաղրուծանակի են ենթարկում Հայաստանը՝ օգտվելով նրանից, որ մենք այլ ճանապարհ չունենք։ Բայց մենք կարող ենք Եվրոպայի շուկա դուրս գալ Վրաստանի տարածքով, Սև ծովով, Իրանով դեպի Միջին Արևելք և Եվրոպա։ Ինչո՞ւ պետք է մենք անպայման օգտագործենք միայն Լարսի այդ նեղ ճանապարհը։ Ես կարծում եմ, որ մենք համահայկական շատ մեծ խնդիրներ ունենք։ Այսօր Սփյուռքը  առավել քան երբևէ բզկտված ու տարբեր ուղղություններով ճեղքված և թուլացած է, իսկ Սփյուռքում մենք ունենք շատ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում։ Մենք Սփյուռքը ճանաչում ենք տարածաշրջան առ տարածաշրջան։ Ամեն տեղ խնդիրները տարբեր են, և մենք՝ որպես քաղաքական ուժ, ի վիճակի ենք դրանց լուծումներ տալու եթե ոչ՝ ամբողջովին, ապա հիմնականում։

– Տեսակետ կա, որ Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնելը  լավ չի անդրադառնա մեզ  վրա՝ հաշվի առնելով, որ առնվազն Արցախի անվտանգության հարցում Ռուսաստանը մեզ ցածր գնով զենք է վաճառում։

– Պետք է ճիշտ հասկանալ, որ մենք դեմ չենք Ռուսաստանին։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը երբեք մեզ ցածր գնով զենք չի վաճառում։ Ռուսաստանը վաճառում է հին, արդեն դուրս գրված  զինատեսակներ և վաճառում է իր համար լավ գներով։ Հարցն այստեղ միայն զենքը չի. այն ազգերը, որոնք որոշում են համախմբված, կռվով ինքնապաշտպանվել, երբեք ոչ մեկի համար, աշխարհի ոչ մի ծայրամասում զենքը խնդիր չի։ Զենքը չի պրոբլեմը, մարդն է պրոբլեմը և կայացված որոշումները։ Խնդիրը մարդն է, որը պետք է պատրաստ լինի պաշտպանել իր հայրենիքը։ Ու ինչպե՞ս պաշտպանել՝ արժանապատվորե՞ն, թե՞ անարժանապատվորեն։ Հայաստանի նախորդ իշխանությունները և Արցախի գործող իշխանությունները պատրաստ չեն ո՛չ արժանապատվորեն, ոչ էլ առանց արժանապատվության պաշտպանել հայրենիքը։ Ու դա շարունակվում է։ Այսօր, տեսեք, Արցախում մոբիլիզացիա է հայտարարվել, բայց  ոչ արժանապատվորեն և ոչ ճիշտ ձևով, որ ժողովրդի մեջ տարակուսանք է առաջացրել։ Այդ մոբիլիզացիան ընդամենը ուսումնավարժանք էր։ Այսինքն՝ կան բազմաթիվ խնդիրներ, սակայն Արցախի ներկայիս իշխանությունները դա չեն ընդունում, որովհետև նրանք չգիտեն ինչպես կառավարել երկիրը պաշտպանության ոլորտում։ Ես կրկին նշեմ և փարատեմ կասկածները՝ մենք Ռուսաստանին և ռուս ժողովրդին դեմ չենք։ Մենք դեմ ենք, երբ Հայաստանի ղեկավարությունը երկրի ինքնիշխանությունը վաճառում է Ռուսաստանին։ Մենք դեմ ենք, որ իշխանությունն այնքան թուլացնի այդ օղակը, որ Ռուսաստանի մի փսլնքոտ զինվոր համարձակվի հայկական ընտանիք վերացնել, ու ՀՀ իշխանությունը վախենա նույնիսկ մի ցավակցություն հայտնել այդ ընտանիքին։ Առավել ևս՝ հանցագործ ճանապարհով կատարված հանցագործությունը չպատժի իր տարածքում, և այդ զինվորը հայտնվի անպատժելիության մեջ։ Սրանով հայկական կողմը ցանկացած գնով ապացուցեց իր ժողովրդին, որ իբրև մենք ոչ թե ինքնիշխան պետություն ենք, այլ գաղութ։ Իհարկե, նման պարագայում պետք է ապագաղութացվի Հայաստանը։

ԵՏՄ-ն իրենից ինչ է ներկայացնում. այն թալան է՝ ուղղված ՀՀ ժողովրդին և ՀՀ պետությանը, որովհետև երրորդ երկրներից ՀՀ եկած ապրանքը մաքսազերծվում է, և այդ ամբողջ գումարը գնում է Մաքսային միություն, ասել է թե՝ ռուսական բյուջե։ Այդ բյուջեից սկզբում 1,2 տոկոսը պետք է վերադարձվեր Հայաստանին, հետո 1 տոկոս դարձրին, իսկ հետո նաև՝ 0.8 տոկոս։ Հիմա վերադարձվում են այդ գումարները, թե ոչ՝ այդ գործընթացը թափանցիկ չէ։ Արդյունքում մենք մոտավորապես 300-400 մլն դոլարի վնաս ենք կրում։ Ինչո՞ւ մենք պետք է մեր տնտեսական, հայրենական արտադրություն հանդիսացող էլեկտրական էներգիան, որն ամբողջությամբ արտադրվում է այստեղ, մեր էլեկտրական ցանցերը տանք Ռուսաստանի տրամադրությանը, իսկ ՌԴ-ն այդ էլեկտրաէներգիան մեր հարևան երկրներին վաճառի ինչ-որ գնով և  դրա կրկնակի գնով վաճառի ՀՀ քաղաքացիներին։ Ինչու պետք է այդպես լինի։ Արդյոք սա ինքնիշխանության և արժանապատվության դրսևորո՞ւմ է, իհարկե՝ ոչ, և մենք պետք է շտկենք դա։ Մենք ասելով ես նկատի ունեմ հայ ժողովրդին, իսկ «Սասնա ծռերը», որպես նորաստեղծ քաղաքական ուժ, ամեն ինչ պետք է անի, որ նման հարցերը լուծվեն հօգուտ հայ ժողովրդի։ Այսպիսի օրինակներ ես շատ կարող եմ բերել, երբ մեր և Ռուսաստանի շահերը չեն համընկնում։ Մեր և Ռուսաստանի հարաբերությունները պետք է հիմնված լինեն հավասարության և զուգահեռ ուղու վրա, ոչ թե լինի գաղութատիրության դրսևորում, ճնշված ու կեղեքող երկրների հարաբերություն։

Այսքան ամիսներին մի շարք  բողոքի ակցիաներ կազմակերպեցիք Արցախում, բայց Արցախում այդ ակտիվությունը չկար, և հեղափոխությունը չհասավ Արցախ։ Այս դեպքում ձեր նոր ստեղծվող կուսակցությունն ինչպե՞ս է հաջողություն գրանցելու, ինչպե՞ս է ապահովելու մոբիլիզացիա։

– Այո, հայությունն անտարբեր է, մյուս կողմից՝ անտարբեր չէ, պարզապես լծակ չունի այստեղ գործելու։ Հիշեցնեմ. 1988 թվականից մինչև 1994 թվականը,  երբ Արցախը ոտքի ելավ Հայաստանի հետ միանալու կոչերով, ամբողջ հայությունը լծվեց այդ գործին, և հաջողվեց դա, որովհետև ողջ հայությունը միավորված էր։ Արցախցիները արդյոք միայնա՞կ տարան շարժումը, և Ադրբեջանի ագրեսիայից հետո մեզ պարտադրված պատերազմում Արցախը մենա՞կ կռվեց։ Իհարկե՝ ոչ, ամբողջ հայ ժողովուրդը եկավ Արցախ, կռվեցինք ու ազատագրեցինք մեր հայրենիքը։ Իհարկե, ծանր բեռն ընկած էր արցախցիների վրա, դա պարզ է, որովհետև մեր տարածքում էին տեղի ունենում մարտերը։ Եթե, Աստված մի արասցե, Գյումրիում լիներ պատերազմը, գյումրեցին էր տանելու ծանր բեռը։ Նույն զուգահեռները տանելով՝ ասեմ, որ Արցախի իշխանությունը Հայաստանի նախկին ռեժիմի մի մասն է և կոռուպցիայի մեջ թաղված է, ու եթե Հայաստանին հաջողվեց ազատվել այդ ռեժիմից, Արցախին չհաջողվեց։ Այս դեպքում ևս անհրաժեշտ է համայն հայության աջակցությունը։ Այսինքն՝ ինչպես ամբողջ հայ ժողովուրդը օգնեց մեզ՝ ազատվելու թուրքական լծից, յաթաղանից, այնպես էլ հիմա պետք է օգնի ազատվել Արցախում գործող ռեժիմից, որին ես թշնամի կհամարեմ, եթե շարունակեն պաշտոնավարել։ Պետք է շուտափույթ այս ռեժիմից ազատվել հայության ուժերով։ Մեր կուսակցության ստեղծմամբ այդ ուղղությամբ ակտիվություն կլինի, և դուք դա կտեսնեք։ Եվ ամբողջ հայ ժողովրդի աջակցությամբ, իրավական ուժի օգնությամբ մենք իսկապես կարող ենք հասնել նրան, որ Արցախում լինի այն փոփոխությունը, ինչը եղավ Հայաստանում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում