HBO հեռուստաալիքը երեկ ցուցադրել է «Գահերի խաղը» (Game Of Thrones) սերիալի 4-րդ սեզոնի առաջին թրեյլերը, որը դարձել էր 2013թ. ամենահայտնի նախագծերից մեկը, երբ այն դիտեց 5,4 մլն հեռուստադիտող:
4-րդ սեզոնի առաջին սերիան կցուցադրվի 2014թ. ապրիլի 6-ին: Իսկ երկրպագուներին դեռ առաջարկվում է 2 րոպեանոց տեսանյութ սյուժետային գծերի կայծակնային զարգացմամբ:
«Գահերի խաղի» չորրորդ սեզոնը ավարտում է «Սրերի փոթորիկը» սագայի 3-րդ հատորի էկրանավորումը, որի վրա հիմնված է շոուի 3-րդ սեզոնը: Այն ցուցադրվում էր 2013-ի ամռանը, գրում է MTV-ի կայքը:











































