Լուրեր
Դա կարող է լինել և՛ դեկտեմբերից շուտ, և՛ դեկտեմբերից ուշ, բայց պետք է ծնվի համատեղ քննարկումների արդյունքում. ՀՀԿ-ական պատգամավոր
  • 12:30
  • 2018-10-04
  • Դիտումներ՝ *

Մենք պետք է միասին, բոլոր քաղաքական ուժերով վարչապետի հետ քննարկենք և գտնենք այն լավագույն լուծումը, որը կբերի երկրի համար զարգացում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների խնդրին:

Նա վստահություն հայտնեց, որ դեռ ոչինչ կորած չէ, տեղ կա բանակցելու. «Ես ուզում եմ, որ մեր երկրում ամեն ինչ ընթանա միջազգային չափանիշներին համապատասխան: Խորհրդարանական երկրներում առաջնային մանդատ ունեցող միակ իշխանությունը խորհրդարանն է, որը պետք է ազատ լինի որևէ ճնումից իր որոշումները կայացնելիս: Այսինքն՝ մենք ունենք բազմաթիվ իշխանություններ՝ օրենսդիր, գործադիր, դատական»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում հրաժարական կտա և ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չընտրելով խորհրդարանը կլուծարվի, Մինասյանն ասաց. «Այսօր որևէ խորհրդարանական ուժ չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բայց դա պետք է լինի ճնշումների, այլ փոխադարձ համաձայնությունների ճանապարհով»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ համաձայնությունը կանգ առնի դեկտեմբերի վրա, Գագիկ Մինասյանն արձագանքեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց դա պետք է ծնվի համատեղ քննարկումների արդյունքում: Ի դեպ, դա կարող է լինել և դեկտեմբերից շուտ, և դեկտեմբերից ուշ, և դեկտեմբերին»:

  • Դիտումներ՝ *