Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ժողովրդավարությունը հնարավոր չէ համատեղել մեդիայի հետ՝ գրում է Hurriyet Daily News-ը։
Էրդողանը նշել է, որ նույնիսկ ամենահզոր երկրներին ժամանակակից աշխարհում կառավարում են ԶԼՄ-ները, ինչպես ցույց են տվել իր երկու արտերկրյա այցելությունները ԱՄՆ և Գերմանիա։
«Ես տեսել եմ, որ այդ հսկայական երկրները կառավարվում են ոչ թե առաջնորդների, այլ ԶԼՄ-ների միջոցով, որովհետև ամեն անգամ, երբ ես խոսում էի նրանց հետ, նրանք ասում էին․ «Մեր ԶԼՄ-ները դա են ասում, դա են գրում», պարզապես մոռացեք ԶԼՄ-ների մասին, ասացեք, ինձ, թե ինչ են խոսում ձեր մարդիկ»,- ասել է Էրդողանը։
«Մեզ համար կարևոր է, թե ինչ գնահատական է տալիս մեզ ժողովուրդը։ Ժողովրդի կողմից լիազորված ժողովրդավարություն։ Ժողովրդավարություն կա, եթե կա ժողովուրդ, ժողովրդավարությունը հնարավոր չէ մեդիայի հետ համատեղ»,- նշել է նա։











































