Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ինչպես է տրոհվում համակարգը

Ըստ երևույթին իշխանությունը շատ լավ է յուրացրել «հաց և տեսարաններ» հին հռոմեական բանաձևը, և քանի որ հացը աստիճանաբար թանկանում է և ավելի ու ավելի դժվարամատչելի դառնում բնակչության համար, իշխանությունը, թերես, որոշել է ավելի ու ավելի ցցուն տեսարաններ մատուցել հասարակությանը` հացի խնդիրը լուծելու ակնկալիքով:
Ինչքան բնակչությունը տարվի տեսարաններով, այնքան քիչ կհիշի թանկացող հացի, պանրի և այլ սննդամթերքների, այլ ապրանքների և ծառայությունների մասին: Իսկ ինչքան քիչ հիշի այդ մասին, այնքան քիչ կբողոքի իշխանությունից, սոցիալական ընդվզման հավանականությունն այնքան քիչ կլինի: Իսկ որպեսզի հասարակությունը հանկարծ սոցիալական պատճառներով չընդվզի, կարելի է նաև ընդվզումներ բեմադրել իշխանական համակարգում: Օրինակ` Սպարտակը «կընդվզի և կապստամբի» «իշխանության» դեմ` ի դեմս Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի: Այդ պատմությունն իսկապես հետաքրքիր ստացվեց: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը հանկարծ վեր կացավ տեղից-հայտարարեց, թե Իշխան Զաքարյանը կաշառակեր է: Մինչդեռ առնվազն գլադիատոր պետք է լինել այդպիսի ուղղակի հայտարարություն անելու համար, քանի որ Իշխան Զաքարյանը կարծես թե ունի Սերժ Սարգսյանի աջակցությունը, այլապես ինչու պետք է աջ ու ձախ բացահայտեր բյուջետային միջոցների չարաշահումներն ու յուրացումները: Հետևաբար, Սերժ Սարգսյանի աջակցությունն ունեցող մարդուն կաշառակերության մեջ մեղադրելը, այն էլ ԱԺ ամբիոնից, հավասարազոր է գլադիատորության: Իսկ Սպարտակ Մելիքյանն ընդամենը պատգամավոր է, այն էլ բիզնեսմեն պատգամավոր, այսինքն` գլադիատորի հակառակ բևեռից: Հետևաբար, Սպարտակ Մելիքյանն ունի համապատասխան երաշխիքներ, որ իր հայտարարությունն իր համար չի ունենա առավել ծանր հետևանքներ, քան ասենք` կարող էր ունենալ նրա սեփականությունը հանդիսացող «Անանիա Շիրակացի» համալսարանում Վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումը:
Իսկ ի՞նչ հետևանք կարող է ունենալ կաշառակերության մեղադրանքը Իշխան Զաքարյանի համար: Հազիվ թե ճակատագրական: Իշխան Զաքարյանը մի քիչ կարող է նյարդայնանալ, կարող է ինչ-որ որոնումներ սկսել, թե ինչո՞ւ այդպես, ո՞վ է իր դեմ խաղում, ի՞նչ նպատակով, ի՞ր դեմ են արդյոք խաղում, թե՞ իր միջոցով խաղում են, ասենք, իրեն աջակցող Սերժ Սարգսյանի կամ իր կուսակցապետ Գագիկ Ծառուկյանի դեմ, կամ արդյո՞ք ինքը չի հայտնվում Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև առկա կորպորատիվ շահերի բախման արանքում: Դրանից միգուցե Իշխան Զաքարյանը մի քիչ հյուծվի ֆիզիկապես և հոգեբանորեն, բայց թերևս կասկած չկա, որ թե՛ նա չի ենթարկվի պատասխանատվության կաշառակերության համար, թե՛ Սպարտակ Մելիքյանը պատասխան չի տա զրպարտության համար: Մինչդեռ կամ մեկը, կամ մյուսը պետք է որ գոյություն ունենա, քանի որ կամ Իշխան Զաքարյանը կաշառակեր է, կամ Սպարտակ Մելիքյանը զրպարտիչ: Ու այդ հարցը թերևս բավական երկար ժամանակ կսկսի զբաղեցնել հասարակական-քաղաքական միտքը, բոլորը կսկսեն հետաքրքրվել նրանով, թե ինչ ասաց Մելիքյանը, հետո` ինչ ասաց Զաքարյանը, ու այդպես շարունակ: Այսինքն` ակնհայտ է կարծես թե, որ հերթական տեսարանն ապահովված է: Իսկ կա՞, արդյոք, հավանականություն, որ խնդիրն, այդուհանդերձ, ավելի լուրջ է և կարող է ունենալ լուրջ քաղաքական ենթատեքստ: Հավանականություն, իհարկե, կա:
Բանն այն է, որ եթե իշխանությունը ստիպված է հանրային ուշադրությունը շեղելու համար արդեն դիմել այդօրինակ տեսարանների, այսինքն` մի իշխանական ներկայացուցչի բերանով ուղղակիորեն քրեական մեղադրանք ներկայացնել մեկ այլ իշխանավորի, ապա դա վկայում է, որ իրավիճակն իսկապես ունի բավական լուրջ և խորը ենթատեքստ: Դա վկայում է, որ իշխանության համար ինչքան հացի ապահովումն է դժվարանում, այնքան էլ դժվարանում է տեսարանների ապահովումը: Ի վերջո, եթե այդպես շարունակվի, ապա երևի թե հեռու չէ այն օրը, երբ իշխանությունը տեսարաններ ապահովելու համար ստիպված կլինի էլ ավելի բարձրացնել ներիշխանական ընդվզումների մակարդակն ու կաշառակերության համար սկսեն մեղադրվել արդեն պետության առաջին դեմքերը: Կասկած չկա, որ եթե հարկ լինի, իշխանությունը կարող է գնալ նաև այդպիսի քայլերի, միայն թե հասարակությունը զբաղված լինի տեսարաններով և չորոշի լրջորեն զբաղվել իշխանությամբ և դրա առաջացրած սոցիալ-տնտեսական, բարոյա-քաղաքական խնդիրներով: Դե իսկ եթե տեսարաններ ապահովելու համար իշխանությունը կանգնում է այդօրինակ լուրջ ջանքերի անհրաժեշտության առաջ, ապա ներիշխանական օղակները, բնականաբար, սկսում են անհանգստանալ, թե ասենք` ինչու մի երեք-չորս տարի առաջ այդպիսի ջանքեր չէին պահանջվում տեսարանների կամ հացի համար, իսկ հիմա պահանջվում է արդեն կոնկրետ մեղադրանքներ ներկայացնել իրար: Չէ՞ որ եթե այսօր դա պահանջվում է իմիտացիոն կարգով, ապա վաղը կարող են իրական մեղադրանքներ պահանջվել: Ի վերջո, մինչև այդ էլ չէր պահանջվում այդպիսի իմիտացիա, բայց հանկարծ սկսեց պահանջվել, եղավ դրա կարիքը: Ուրեմն ի՞նչ երաշխիք կա, որ վաղն էլ չի լինի իմիտացիայից իրական քայլերի անցնելու պարտադրանք, անհրաժեշտություն, անխուսափելի պահանջ: Համակարգի օղակները չեն կարող այդ ամենը չզգալ, այդ ամենի մասին չմտածել: Չէ, չմտածել կարող են, բայց չզգալ չեն կարող, որովհետև եթե մտածելու ունակությունը համակարգում այդքան էլ զարգացած չէ, ապա բնազդները գտնվում են բավական բարձր մակարդակի վրա, և դրանք հաղորդում են անհրաժեշտ ազդակներ անհրաժեշտ պահերին: Հետևաբար, իշխանության օղակները բնազդաբար սկսում են զգալ, որ ինչ-որ բան այն չէ, որ օղակը կարծես թե սեղմվում է և այսօրվա իմիտացիոն զոհերը վաղը կարող են դառնալ իրական կորուստներ: Իսկ այդ կորուստները նախապես չեն հայտարարվում: Դրանք իրավիճակն է թելադրում: Ահա դրանից էլ առաջանում է իշխանության մեջ առկա կորպորատիվ շահերի բախումը:
Բանն այն է, որ եթե մինչ այդ բոլորը գերադասում էին թուլանալ և իշխանության կենտրոնին ենթարկվելով վայելել իրավիճակը` հաճույք ստանալ իրավիճակից, ապա այժմ գիտակցում են, որ իշխանության կենտրոնը ստիպված է լինում պարբերաբար շեղվել խաղի ընդունված կանոններից: Ահա այդ շեղումներին զոհ չդառնալու համար իշխանական կորպորատիվ խմբերը ցանկանում են ձեռք բերել իրավիճակի վրա ազդեցության ավելի ու ավելի մեծ հնարավորություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում