Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հրաժարականի մանդատ ժողովուրդը վարչապետին չի տվել և չի տալու

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը, ի՞նչ հնարավոր զարգացումներ են սպասվում, եթե վարչապետը որոշի հրաժարական տալ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, արդյոք միայն ժողովրդի աջակցությունը բավարար կլինի՞։

– Համարում եմ անչափ վտանգավոր և նախևառաջ ու ամենաշատն այն պատճառով, որ վարչապետը որոշել է հրաժարական տալ: Դա ժողովրդական սատարման ամենակարողության մեջ անչափ վստահ լինելու սխալ կարծիքի արդյունք է: Որոշակի սցենարներում ժողովուրդը ոչինչ չի կարողանալու անել և հնարավորություն չի ունենալու անել: Այդպիսի պարզ մի սցենար կարող է լինել այն, որ հրաժարականից հետո արագ նոր վարչապետ ընտրեն, այդ ժամանակամիջոցում ռազմական գործողություններ սկսվեն Հայաստանի սահմաններին, կամ անգամ, ասենք, օդային տարբերակով Երևանի հանդեպ ոտնձգություն լինի Նախիջևանից, և երկրում ռազմական դրություն հայտարարվի՝ ովքե՞ր են դուրս գալու փողոց, ովքե՞ր են պաշարելու Ազգային ժողովն ու տերևներին և պատգամավորներին ձեռք չտալու: Երևան կարող են տանկեր բերվել, և փակվեն փողոցները: Դրանից հետո մի քանի տարածք կարող է հանձնվել թշնամուն՝ պատճառաբանելով իբրև թե դա Փաշինյանի մեղքով եղավ: Իսկ այդ ընթացքում թե՛ Փաշինյանը և թե՛ մենք բոլորս բանտերում կլինենք, եթե, իհարկե, կենդանի մնանք, իսկ Հայաստանը՝ մի մեծ և կործանված բանտ կդառնա այլևս: Ես չեմ ասում, որ այսպես կլինի: Ես ասում եմ, որ շատ հնարավոր է նաև, որ այսպես լինի: Տա՛ Աստված, որ չլինի, բայց ինչպե՞ս կարելի է բացառել նման սցենարը: Բացառել, որովհետև կարծում ենք, թե ժողովուրդն Աստվա՞ծ է, թե՞ որովհետև մեր ականջներին հաճո չէ լսել, իսկ մտքներին՝ մտածել նման տարբերակների մասին:

Հնարավո՞ր էին երեկվա գործողությունները առանց արտաքին՝ մասնավորապես Ռուսաստանի աջակցության։ Օրինակ՝ ԲՀԿն առանց արտաքին երաշխիքների կհրաժարվե՞ր իր նախարարական և մարզպետի պաշտոններից ու ռիսկի տակ կդնե՞ր Ծառուկյանի ունեցվածքն ու անվտանգությունը։

– Հնարավոր էր՝ մանավանդ, որ որևէ բան էլ ռիսկի տակ չէին դնում: Այդ ո՞վ է լրջորեն և խստորեն պատժվել, որ հիմա էլ նոր ընդդիմություն դարձած խորհրդարանական ուժի ղեկավարի ունեցվածքն ու անվտանգությունը ռիսկի տակ դրվեր: Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք: Մենք տարված ենք սիրելով և հանդուրժելով, իսկ դրանք վախի և կանխարգելման գործոններ չեն: Ընդհակառակը՝ դրանք քաջալերում են հակաքայլեր: Եվ հիմա մենք դրա պտուղներն ենք քաղում:

Հակահեղափոխության ձգտող ուժերն ի՞նչ հաշվարկ են արել՝ ըստ Ձեզ։ Երևանի ավագանու ընտրություններում իշխանությունը ստացավ լեգիտիմության բարձր տոկոս, և անտրամաբանական է թվում իրենց այսպիսի քայլը, արդյոք չէի՞ն հաշվարկել, որ ժողովուրդը նորից փողոց դուրս կգա։

– Անտրամաբանական է թվում միայն նրանց, ովքեր անտրամաբանականորեն ողջ հույսը դնում են ժողովրդի և ժողովրդավարական պրոցեսների վրա: Ակնհայտ է և հայտնի է բոլորին՝ այդ թվում և այս փոփոխությանը կողմ քվեարկած ուժերին, որ ժողովրդական սատարում իրենք ամենևին չեն ստանալու: Եվ այնուամենայնիվ գնում են այդ լավ մտածված քայլին: Ինչո՞վ բացատրել: Դա միայն մեկ բացատրություն ունի. իրենց հաշվարկներում և պլաններում ժողովրդական սատարման կամ ցասման գործոնը չկա և չեզոքացված է: Հեղաշրջումներն ընդհանրապես փոքր, բավական սահմանափակ ուժերով են իրականացնում: Այդ հեղափոխություններն են մասսայական ժողովրդական սատարում պահանջում: Հիմա հեղափոխականները հեղաշրջումականներին չափում են սեփական չափանիշներով: Կոպտագույն սխալ է: Կարող են ընտրել վարչապետ, հայտարարել արտակարգ դրություն, արյուն թափել և հարցը փակել: Եթե կան մարդիկ, որոնք կարծում են, թե մի քանի տասնյակ տանկերի դեմ մի քանի հարյուր հազար մարդ դուրս կգա և կամովին բառացիորեն կդառնա թնդանոթի միս՝ սխալվում են: Այդպիսի հիպոթետիկ, տեսական սցենարի պարագայում ամեն բան կլինի այնպես, ինչպես սկսվել են դասական տոտալիտարիզմները: Եվ մեր հեղափոխության օրինամոլությանը փոխարինելու կգա բացարձակ օրինաանտեսումը, որովհետև ՀՀԿ-ն և արբանյակները կենաց ու մահու կռիվ են տալիս և վերադառնալով իշխանության՝ կարողանալու են կառավարել միայն ամենակոշտ մեթոդներով:

Իսկ նրանք, ովքեր էլի խոսելու են «միջազգային հանրության», «աշխարհի նման բան թույլ չտալու» և այլ դատարկ ու ռոմանտիկ պատկերացումների մասին, դարձյալ անրջում են, որովհետև վստահաբար ո՛չ պատմություն գիտեն և ո՛չ քաղաքականություն: Աշխարհում բազում և բազում բռնատիրություններ կան: Այդպիսին էր և Հայաստանը մինչ այս թավշյա հեղափոխությունը: Եվ եթե նախկին բռնակալները ռևանշի հասնեն՝ հիմա այլևս բացարձակ և բացառիկ բռնատիրությամբ են իշխելու: Ի տարբերություն մեզ՝ նրանք դա շատ լավ են հասկանում: Լավ են հասկանում, և իրենց ռևանշիստական-հակահեղափոխական պլանները հենց այդ հաշվարկով են կազմված: Հուսանք՝ սա տեսական հնարավորության վերլուծություն կմնա: Թեև ասեմ նաև, որ հրաժարականի հետ կապված վատ, շատ վատ, անչափ վատ զգացողություններ ունեմ: Դա մի բան է, որի դեմ ժողովուրդը պետք է փողոց դուրս գա: Դուրս գա և պահանջի վարչապետից՝ լսել իր ձայնը: Հրաժարականի մանդատ ժողովուրդը վարչապետին չի տվել: Չի տվել և չի տալու, ինչպես և որքան էլ որ վարչապետը համոզի, որ դա է միակ ճանապարհը: Կա մեկ այլ՝ առավել լավ ճանապարհ, և այդ մասին մենք բազմիցս ենք խոսել: Երկիրը պետք է այդ ճանապարհով գնա, որ Սահմանադրության երկրորդ հոդվածով հանրաքվեով լուծում տալն է, և հեշտորեն ու արագ ցրի այս հանցավոր Ազգային ժողովը: Այո՛, կա դրույթ, որով միևնույն է՝ պառլամենտը պետք է հաստատի հանրաքվեի հրավիրման հանգամանքը, բայց դա կարելի է շրջանցել: Վերջապես օրենքն է կոչված ծառայելու երկրին, ոչ թե երկիրը՝ իր ճակատագրով հանդերձ, հանցավոր ճանապարհով և ապօրինաբար ներդրված օրենքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում