Thursday, 18 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն

Վարչապետը «չծեփեց», իրենք՝ իրենց ոտքով

Հոկտեմբերի 2-ի զարգացումները վկայեցին, որ Հայաստանը գտնվում է հեղափոխական փուլում, և այդ փուլը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ տեղի չեն ունեցել խորհրդարանական արտահերթ ընտրություններն ու չի ամբողջացել և լրիվությամբ ինստիտուցիոնալացվել թավշյա հեղափոխությունը: Ներքաղաքական իրավիճակի թեժացումը կախված էր բացառապես հենց այդ հանգամանքից, և անկախ հանգուցալուծումից, քանի դեռ չկա թավշյա հեղափոխության արդյունքի ամբողջական ինստիտուցիոնալ արձանագրում, այդօրինակ սրացումները միշտ ունենալու են բարձր հավանականություն:

Դա ամենից ծանրակշիռ փաստարկն է արտահերթ շուտափույթ ընտրության օգտին, որովհետև միայն դրանով մենք կարող ենք կանգնել արդեն զարգացման ավելի կայուն ու կանխատեսելի, արդեն բովանդակային պայքարի և մրցակցության ճանապարհի վրա: Առայժմ կարող ենք արձանագրել նախօրեին ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ հայտնի օրինագծով և դրա ընդունման հանգամանքով սրված իրավիճակի արդյունքը կամ միջանկյալ արդյունքը:

Նախ՝ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ տիրապետում է մոբիլիզացիոն շատ արագ կարողությունների, և նախօրեին թերևս ամենից առանցքային արձանագրումը այն էր, որ Փաշինյանի տարերքը հեղափոխական ռեժիմն է, և ուղղակի անմտություն է անել քայլեր, որոնք նրան կտան այդ ռեժիմին անցնելու առիթ, և ակնկալել, որ այդ քայլերը կարող են աշխատել նրան դեմ: Նիկոլ Փաշինյանին հեղափոխական, հանրահավաքային ռեժիմի բերող որևէ քայլ կարող է աշխատել միայն ու միայն այդ քայլն անողի դեմ, և դա հաստատվեց հոկտեմբերի 2-ին: Փաշինյանը ցույց տվեց, որ այդ առումով նա ունի բավականին օպերատիվ և ճկուն արձագանքի ռեսուրս և կողմնորոշվում է շատ արագ: Մյուս կողմից՝ թերևս արժե արձանագրել մի հանգամանք ևս:

Այդ տարերքով հանդերձ՝ ակնառու է, որ Փաշինյանը չի կորցնում իր էմոցիաների կառավարումն ու կարողանում է նրբորեն պահել նաև վարչապետական գիծը: Ի տարբերություն մինչև մայիսի 8-ը, ներկայիս հանրահավաքային մեթոդաբանության մեջ Նիկոլ Փաշինյանն, իհարկե, չի կարող մոռանալ, որ վարչապետ է, պետության առաջին դեմք, ու նա ակնհայտորեն չի մոռանում և կարողանում է նրբորեն զուգորդել այդ հանգամանքը հեղափոխական ռեժիմի հետ: Դա ևս կարևոր է, իրավիճակի համարժեքության հարցում վստահ լինելու համար, քանի որ հեղափոխական ռեժիմը իրենով, բայց Հայաստանը, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ուղղակի իրավունք չունի պահ իսկ կորցնել պետական կառավարման ռեժիմը:

Օրվա մյուս արձանագրումը թերևս այն է, որ խորհրդարանի երեք ուժերը իրենց կատարած քայլով ուղղակիորեն արագացրին նախորդ համակարգի ապամոնտաժման պրոցեսը և գահավիժումը: Դժվար է գնահատել, թե համապետական ընտրական մասշտաբով այդ ուժերը ինչպիսի հնարավորություններ ու վարկանիշ ունեին՝ Երևանի ավագանու ընտրությունն այդ իմաստով, իհարկե, ամբողջական պատկերը չէր, սակայն ակնառու է, որ նախօրեի նրանց քայլը, այդ քայլը կատարելու բնույթը՝ գրեթե գողեգող, ինչը ևս մատնում էր նպատակները, ըստ էության բազմակիորեն կրճատեցին նրանց որևէ հեռանկար: Ու քանի որ հեռանկարներն այդքան էլ մեծ չէին առանց այդ էլ, ապա ներկայումս կարող ենք արձանագրել, որ 2017-ի ապրիլի 2-ին խորհրդարանում հայտնված ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն իրենք իրենց դուրս գրեցին քաղաքական կյանքից: Իրենք իրենց կամ դուրս գրվեցին իրենց ձեռքով, սակայն ուրիշի խելքով կամ գուցե խելքի բացակայությամբ:

Համենայնդեպս, տարակուսելի է, թե ինչպես կարող էին քաղաքական շատ թե քիչ փորձ և հոտառություն ունեցող ուժերը գնալ այդպիսի անհաշվենկատ քայլի, ի՞նչ հույսեր կամ երաշխիքներ են տրվել նրանց, ո՞վ է տվել, թե՞ ստիպել են, մոլորեցրել: Ինչ էլ որ լինի, ակնառու է, որ նրանք կատարել են քաղաքական ինքնասպանությանը հավասարազոր քայլ: Մինչդեռ կար նույնիսկ քաղաքական ռեաբիլիտացիայի հնարավորություն, եթե կարողանային վեր կանգնել անձնական մղումներից և գնահատել իրավիճակը ավելի լայն ընդգրկումով և խորությամբ: Բայց, մյուս կողմից, այդ ուժերը, ըստ էության, քաղաքական «հաշմանդամություն» ունեն՝ այն իմաստով, որ նրանք տարիներ շարունակ առաջնորդվել են միայն ու միայն վերևից եկող ցուցումներով: Հետևաբար՝ նրանք կա՛մ շարունակում են ինչ-որ ցուցումներով առաջնորդվել, կա՛մ դրանց բացակայության դեպքում ուղղակի հայտնվում են անորոշության և անհավասարակշռության մեջ՝ չիմանալով ինչ անել, ինչպես շարժվել և այլն:

Որևէ մեկն օգտագործե՞լ է այդ հանգամանքը: Հնարավոր է: Ի դեպ, հետաքրքիր է, որ այս ամենը տեղի է ունենում ՀՀԿ ԳՄ նիստից մի քանի օր անց, որը վարել էր Սերժ Սարգսյանը, և որը տեղի էր ունեցել երկարատև արձակուրդից հետո: Սերժ Սարգսյա՞նն էր նրանց հանել ոտքի, թե՞ հակառակը՝ նա եկել էր, որպեսզի ոտքի չհանի ուրիշը, բայց նրան հերթական անգամ չէին լսել՝ ճիշտ և սխալ մատնանշումների մասով, ու հերթական անգամ գնացել էին ուրիշ կամ ուրիշի ճանապարհով, ու հերթական անգամ բախվել նույն պատին՝ ժողովրդին:

Ի դեպ, այդ իմաստով տարօրինակ է, որ «պատին ծեփելու» արտահայտության համար վարչապետին մեղադրող ուժերը, իրենք իրենց ոտքով են հերթական անգամ գնում և բախվում պատին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում