Խորհրդարան բերված «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ կատարելու նախագծի նպատակն արտահերթ ընտրությունները կանխելն ու դե ֆակտո անհաղթահարելի քաղաքական ճգնաժամ հարուցելն է։
Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում վերջին զարգացումները մեկնաբանելիս։ Իր խոսքերով, օրենքին կողմ արտահակտվածներն ըստ էության բացահայտվեցին որպես հակահեղափոխական։ Նա շեշտել է, որ իր դիրքորոշումը հստակ է․«նախագծին կողմ քվեարկողները քաղաքական պատերազմ են հայտարարում ժողովրդին»։