Թաեքվոնդոյի Հայաստանի թիմը 8 մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում, որն անցկացվում էր Սոչի քաղաքում:
Սոչիում ընթացող «Սև ծովի Գավաթ-2018» մրցաշարում հավաքականի անդամ Դավիթ Թորոսյանը նվաճեց ոսկե, իսկ Սերգեյ Վարդանյանը՝ բրոնզե մեդալներ: Ընդհանուր առմամբ՝ հավաքականը նվաճելով 4 ոսկե և 4 բրոնզե մեդալ, թիմային հաշվարկով գրավեց 3-րդ տեղը: