Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Ով է առաջարկում պղտորել ջուրը հայտնի ձկնորսների համար

Երևանի ավագանու ընտրության արդյունքից հետո հաճախ է հնարավոր լսել գնահատական քաղաքական դաշտի ամայացված լինելու և այդ պայմաններում ընտրության, այսպես ասած, ժամանակավրեպ լինելու, սխալ լինելու մասին: Այսպես ասած՝ աքսիոմատիկ առումով այդ ամենն իհարկե այդպես է, սակայն քաղաքականությունը, հասարակական-քաղաքական կյանքի հանրային դիտարկումը պետք է անել շատ կոնկրետ իրողություններից ու հանգամանքներից ելնելով: Այլապես հնչող գնահատականներին պետք է հաջորդի կոչը կամ առաջարկը Հայաստանում վերացնել ընտրությունը, մինչև չկայանա քաղաքական դաշտը: Բայց ո՞րն է լինելու քաղաքական դաշտի կայացման չափանիշը, այսինքն՝ ե՞րբ և ինչո՞վ պետք է գնահատվի, որ դաշտը կայացած է, և ուրեմն արդեն կարելի է կազմակերպել ընտրություն: Հասկանալի է, որ այդպես շարունակելու դեպքում կարող ենք հասնել կատարյալ աբսուրդի: Առավել ևս, որ Հայաստանում քաղաքական դաշտը նոր չէ, որ ամայացած էր: Հայաստանում քաղաքական դաշտի ամայացումը սկսվել է 1995-96 թվականների ընտրական փուլից, որոնք ըստ էության առաջինն էին նորանկախ Հայաստանում, քանի որ 1991-ի ընտրությունը միայն ֆորմալ առումով է հնարավոր բաժին հանել անկախության շրջանին, իրականում այն ավելի շատ կրում էր շարժման, ոչ թե պետականության և պետության դրոշմը:

Պետությունն իր ստեղծումից չորս տարի անց առաջին ընտրությունը կազմակերպեց 1995-ին, մեկ տարի անց էլ՝ առաջին նախագահական ընտրությունը, և այդ փուլով էլ առաջին իսկ քայլով տապալվեց ընտրական մեխանիզմը Հայաստանում, դեռևս չսկսված վերացավ ընտրություն երևույթը, ինստիտուտը: Իսկ եթե չկա ընտրության ինստիտուտ, եթե այն միայն ֆորմալ է, իսկ իրականում չի գործում, չի կարող լինել քաղաքական դաշտ:

Հայաստանում քաղաքական կյանքը վերածվեց պարզ ֆորմալության, որտեղ ինչ էլ կատարվեր, պարզ էր, որ ընդդիմությունը չի կարող ընտրական մեխանիզմով հավակնել իշխանափոխության: Բայց ներկայումս քաղաքական դաշտի քայքայվածությամբ ընտրության աննպատակահարմարություն հիմնավորող սուբյեկտները այդ տարիների ընթացքում որևէ անգամ չհայտարարեցին, որ Հայաստանում պետք է վերացնել ընտրությունը, քանի դեռ չկա քաղաքական մրցակցություն և կայացած քաղաքական դաշտ:

Հիմա, երբ կա ընտրության հնարավորություն և պարզ է դառնում, որ նախկին իշխանությունն այլևս չի կարող հավակնել ավելիին, քան կա իրականում և ինչին արժանացել է, հանկարծ հայտնվում են խորագետ փորձագետներ, տարաբնույթ քաղաքական մասնագետներ, որոնք կոչ են անում չանել ընտրություն, որովհետև չկա քաղաքական դաշտ: Դա կոչ է պահպանել իրականության ցուցանակային բնույթը՝ այդպիսով պահպանելով այն արհեստական ստատուս քվոն, որ կա այժմ: Դա էլ իր հերթին նշանակում է Հայաստանում պահպանել իրավիճակը, երբ պետությունը, պետական կառավարման համակարգերը իրականում դեկլարացիա էին, իսկ կառավարումը իրականացվում էր բոլորովին այլ մեխանիզմով: Տարբերությունը կլինի այն, որ կոռուպցիոն ստվերային մեխանիզմի փոխարեն այժմ կգործի ոչ կոռուպցիոն մեխանիզմ, կամ չի գործի որևէ մեխանիզմ ընդհանրապես, որովհետև ստվերայինը կա՛մ պետք է լինի կոռուպցիոն, կա՛մ քրեական, կա՛մ երկուսը մեկում:

Ներկայումս հանրությունը թավշյա հեղափոխությամբ մերժել է թե՛ մեկը, թե՛ մյուսը, և բուն առանցքը եղել է այն, որ Հայաստանում պետական մեխանիզմը պետք է լինի կառավարման գործիք, ոչ թե ստվերային կառավարման քողարկման գործիք: Ներկայումս խոսելով քաղաքական դաշտի չկայացածության հիմքով ընտրություն իրականացնելու աննպատակահարմարության մասին՝ այդ խոսքերի հեղինակները գործնականում առաջարկում են պետությունը, պետական մեխանիզմները դիտարկել իբրև քող, իբրև դեկլարացիա: Իսկ հաշվի առնելով այն, որ դրա տակ չկա արդեն ստվերային կառավարման մեխանիզմը, ստացվում է, որ նրանք առաջարկում են կառավարման որևէ մեխանիզմի բացակայություն, այլ կերպ ասած՝ ուղիղ ճանապարհ դեպի քաոս կամ խառնաշփոթ, կամ ուղղակի դեպի պղտոր ջուր, որտեղ սպասում են թերևս հայտնի «ձկնորսներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում