Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանը ցած գլորեց Ռուսաստանին. Մերոնք ձեռնոց են նետել շախմատային գիգանտներին

Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում շարունակում է փայլուն ելույթ ունենալ Հայաստանի կանանց հավաքականը: Մեր շախմատիստուհիներն արդեն իսկ հայտնվել են մրցաշարը լուսաբանող լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

6-րդ տուրում մեր հավաքականի մրցակիցն էր մրցաշարում ամենաբարձր միջին գործակից ունեցող, եռակի օլիմպիական չեմպիոն Ռուսաստանի հավաքականը: Մրցախաղում մեր կանայք ուղղակի փայլուն շախմատ ցուցադրեցին. Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասան համապատասխանաբար Ալեքսանդրա Գորյաչկինայի և Նատալյա Պոգոնինայի նկատմամբ, իսկ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղացին Ալեքսանդրա Կոստենյուկի և Վալենտինա Գունինայի հետ: Արդյունքում մրցախաղում մեր թիմը հաղթեց համոզիչ՝ 3-1 հաշվով:

Մրցաշարի միանձնյա առաջատար ԱՄՆ-ի հավաքականը կորցրեց առաջին միավորը՝ ոչ-ոքի խաղալով Հնդկաստանի թիմի հետ: Ու հիմա մեր հավաքականը 11 միավորով ԱՄՆ-ի և Վրաստանի հավաքականների հետ կիսում է առաջին հորիզոնականը:

Հայաստանի կանանց հավաքականը խաղացողների անհատական վարկանիշներով բավական համեստ դիրքում ցուցադրում է բոլորովին նոր որակի շախմատ: Ռուսաստանի հավաքականից առաջ էլ 5-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը մրցեց շախմատային օլիմպիադայի գործող չեմպիոն Չինաստանի հետ և կարող էր հաղթանակի հասնել: Չինաստանի հավաքականը գլխավորում է կանանց աշխարհի չեմպիոն Ցզյու Վենցզյունը: Մրցախաղն ընթացավ լարված պայքարում և հայտնվել էր մասնագետների ուշադրության կենտրոնում: Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի կանանց չեմպիոնի հետ, երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Շեն Յանին, Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Հուան Ցիանի հետ, իսկ Մարիա Կուրսովան, ցավոք, պարտություն կրեց: Մրցաշարի ավարտին դեռ 5 տուր կա, և մեր հավաքականը չկրելով ոչ մի պարտություն՝ իրական հնարավորություն ունի պատմության մեջ առաջին անգամ նվաճելու հեղինակավոր այս մրցաշարի հաղթողի տիտղոսը:

Հայաստանի հավաքականը ցուցադրում է բալանսավորված խաղ և, կարելի է ասել, վերելքի փուլում է: Ռուսական լրատվամիջոցները երեկվա մեր հաղթանակը որակել են սենսացիոն՝ նշելով, որ հայերը կարող են դառնալ կանանց մրցաշարի գլխավոր հայտնությունը: Նշվում է, որ մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը ձեռնոց է նետել շախմատային գերտերություններին:

Մեր հավաքականից կրած պարտության հետևանքով Ռուսաստանի հավաքականը հայտնվել է բավական ծանր իրավիճակում և գործնականում զրկվել մրցաշարի հաղթողի կոչման համար պայքարելու հնարավորությունից: 6-րդ տուրից հետո Ռուսաստանի ընտրանին մրցաշարային աղյուսակում ցած գլորվելով 8 միավորով՝ միայն 24-րդ հորիզոնականում է հայտնվել:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 5-րդ տուրում Ադրբեջանից կրած պարտությունից հետո 3.5:0.5 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Մակեդոնիայի նկատմամբ: Լևոն Արոնյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ, իսկ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը հաղթանակներ տոնեցին: Հիշեցնենք, որ Ադրբեջանի հետ մրցավեճում Արոնյանն ու Սարգսյանը պարտություն էին կրել: Հոգեբանական առումով Մակեդոնիայի նկատմամբ տարած հաղթանակը շատ կարևոր էր: 6-րդ տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը տեսական հնարավորություններ է պահպանում առաջին հորիզոնականի համար պայքարելու: Մրցաշարի ավարտից 5 տուր առաջ մեր ընտրանին 10 միավորով 7-րդ հորիզոնականում է գտնվում:

Նշենք, որ 12 հնարավորից 10 միավոր են վաստակել միանգամից 10 հավաքականներ: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Ադրբեջանի հավաքականը, որը ցույց է տվել 100 տոկոսանոց արդյունք: 6-րդ տուրում ադրբեջանցիները հերթական հաղթանակը տարան՝ այս անգամ 3:1 հաշվով առավելության հասնելով Չեխիայի նկատմամբ: Մասնագետներն այս պահին մրցաշարի հաղթողի իրական հավակնորդ են համարում հենց հարևան երկրի հավաքականին, որը բավական ուժեղ կազմ ունի և կայուն խաղ է ցուցադրում: 12 միավոր է վաստակել նաև Լեհաստանի ընտրանին, որը, սակայն, լրացուցիչ ցուցանիշներով զիջում է Ադրբեջանին: 6-րդ տուրում լեհերը 2.5-1.5 հաշվով առավելության հասան Ուկրաինայի նկատմամբ:

Լավագույն եռյակը 11 միավորով եզրափակում է ԱՄՆ-ի հավաքականը, որը այս մրցաշարի ընթացքում պարտություն չի կրել: ԱՄՆ-ի հավաքականի առաջին խաղատախտակի վրա խաղում է Ֆաբիանո Կարուանան, որը պատրաստվում է նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: ԱՄՆ-ի հավաքականում են խաղում նաև հանրահայտ գրոսմայստերներ Ուեսլի Սոն և Հիկարու Նակամուրան:

Նշենք նաև, որ ընթացիկ մրցաշարում ԱՄՆ-ի և Ադրբեջանի հավաքականները դեռևս չեն հանդիպել: Շատերի կարծիքով՝ հենց ԱՄՆ-Ադրբեջան հանդիպումը կարող է դառնալ որոշիչ չեմպիոնի կոչման համար պայքարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում