Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

Ի՞նչ անակնկալ է մատուցվելու հանրությանը

Զարմանալի չէ, որ խորհրդարանի արտահերթ ընտրության շուրջ ծավալվող քննարկումները հաճախ կառուցվում են Երևանի ավագանու ընտրության արդյունքից՝ այն հարցադրումով, որ նույն արդյունքն էլ կարող է արձանագրվել խորհրդարանի արտահերթ ընտրությանը: Այդ հարցադրումն արվում է մտահոգության կամ ահազանգի ենթատեքստով, որ մեկ ուժի գերիշխանությամբ  խորհրդարանը ճանապարհ է դեպի ավտորիտարիզմ: Գործնականում, այստեղ խնդիրը ունի թերևս երկու մասով դիտարկվելու անհրաժեշտություն:

Նախ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրության արդյունքի միարժեք վերարտադրության հավանականությունն այդքան էլ բացարձակ չէ, և ի վերջո՝ խորհրդարանի ընտրությանը հնարավոր է բոլորովին այլ պատկեր: Իհարկե, հնարավոր է նաև պատկեր ավելի մեծ առավելությամբ հաղթանակի տեսքով, որ կարձանագրի Նիկոլ Փաշինյանը, սակայն ինքնաբերաբար արտացոլումը կամ արտապատկերումը ամենևին աներկբա չէ: Ի վերջո՝ ամեն ինչ որոշում են պահի հանգամանքները, իսկ մենք չգիտենք, թե խորհրդարանի արտահերթ ընտրության պահին ինչ հանգամանքներ կլինեն քաղաքական դաշտում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին կյանքի առումով:

Հարցն այստեղ այն չէ, որ կարող է լինել ընդհուպ գործադիր իշխանության պարտություն: Ընդհանրապես քաղաքականության մեջ բացառելի չէ ոչինչ, և ընդհանրապես կյանքում, սակայն մենք, իհարկե, պետք է առաջնորդվենք խելամտության կամ ողջախոհության կանխավարկածով և դատենք շոշափելի նախադրյալներից և միտումներից ելնելով: Ու այստեղ ակնառու է, որ գոնե այդ ռացիոնալ դիտարկման դաշտում խնդիրը ոչ թե հաղթանակ-պարտությունն է, այլ այն, թե ինչպիսի՞ տոկոսային հարաբերություն է լինելու Նիկոլ Փաշինյանի հաղթանակի դեպքում: Այն, որ դա կլինի 50-ից ավելի, չի կասկածում թերևս ոչ ոք, բայց կլինի՞ 80 կամ 90, թե 60-70, սա արդեն իրավիճակի և հանգամանքների հարց է:

Ըստ այդմ՝ ինչ եղել է Երևանի ավագանու ընտրությանը, որպես միջավայրային ամբողջություն, ամենևին չի կրկնվելու խորհրդարանի արտահերթ ընտրությանը: Կրկնվողը թերևս կլինի միայն հաղթանակը, իսկ ցուցանիշի մասին կանխատեսումների համար թերևս պետք է ժամանակ: Թեև արժի նաև խոստովանել, որ այդ առումով ոչ ոք չէր կանխատեսում 81 տոկոս ցուցանիշ Երևանի ընտրությանը: Հիմա շատերը արդեն հենց 81 տոկոս են կանխատեսում: Ըստ այդմ՝ հետաքրքիր է, թե այս անգամ ինչ ուղղությամբ կարող է լինել անակնկալ՝ դեպի վե՞ր, թե՞ վար:

Ինչ վերաբերում է գերիշխանության մասին մտահոգությանը, ապա այստեղ թերևս ավելի շատ գործ ունենք կարծրատիպերի կամ իներցիոն դիտարկումների հետ, երբ թավշյա հեղափոխության իրավիճակը գնահատվում է դասական քաղաքականության պրիզմայով: Այս մասին առիթ ունեցել ենք խոսելու շատ անգամներ՝ արձանագրելով, որ այդ անհամադրելիությունը՝ իրավիճակի և գնահատման ելակետերի, բերում է գնահատականի սխալի, նաև հանրությանը սխալ ազդակներ հղելու: Թավշյա հեղափոխությունը եղել է հենց գերիշխանության շնորհիվ, հետևաբար չի կարող այն սկսվել գերիշխանությամբ, բայց արձանագրվել, այսպես ասած, մի կերպ: Չի կարող դրան գնալ նաև իշխանությունը՝ այն պարզ պատճառով, որ որևէ քաղաքական ուժ երբեք չի կարող գնալ, այսպես ասած, փոքր հաղթանակի: Սովորաբար դնում են հնարավորինս մեծ, առավելագույն նշաձողեր, որպեսզի հնարավոր լինի հասնել օպտիմալին: Չի լինում հակառակը, երբ փոքր նպատակներ են դրվում, փոքրացվում են ձգտումները՝ ավելիին հասնելու ակնկալիքով:

Գործնականում, աշխարհում բազմաթիվ են խորհրդարանները, որտեղ իշխում է մեկ ուժ, չկա կոալիցիոն մեծամասնություն: Դա չէ խնդիրը, խնդիրն այն է, թե կա՞ արդյոք հասարակություն, որն այլևս պատրաստ չէ թույլ տալ որևէ մեկի ավտորիտար կամ տոտալիտար կառավարում: Ընդամենը մի քանի ամիս առաջ տեղի ունեցած իրադարձությունների փաստը ցույց տվեց, որ կա այդպիսի հասարակություն: Հեղափոխական էյֆորիայի և «զոմբիության» վարկածները, ըստ էության, փոքր-ինչ չափազանցված և գերագնահատված են: 81 տոկոսը, որը վերցնում ենք պայմանական նշաձող կամ շրջանակ, բաղկացած է լինում ամենատարբեր շերտերից: Ընդհանրապես, հեղափոխությունն է այդպիսին՝ այն չի կարող լինել ժողովրդական, բայց ունենալ մեկ կամ երկու շերտ: Այն բազմաշերտ է: Եվ հենց այդ բազմաշերտությունն էլ գրավականն է, որ ժամանակի ընթացքում, հեղափոխական միջավայրի, այսպես ասած, հանդարտեցման ընթացքում հասարակությունը կսկսի դառնալ ավելի բազմազան ու բարդ և վերահսկել իշխանությանը՝ թույլ չտալով իրավա-քաղաքական ստագնացիա:

Եվ այստեղ, իհարկե, հանրությանը համարժեք պետք է լինեն թե՛ փորձագիտական շրջանակները, թե՛ քաղաքական ուժերը, արհեստական խնդիրներ գեներացնելու փոխարեն՝ հանրային ուշադրությունը բևեռելով հեռանկարի խորքային մարտահրավերների վրա, որոնք ոչ թե իշխանությունից են գալիս, այլ ավելի շուտ կարող են գալ հանրության անպատրաստությունից: Ի վերջո՝ քաղաքական պրոցեսը մեծամասնություն ստանալու մոտիվացիայի վրա կառուցված պրոցես է, և խնդիրն այն է, թե ինչքանով են ձևավորվելու մեխանիզմները, որոնք ապահովելու են դրա անշրջելի ինստիտուցիոնալացումը:

Միևնույն ժամանակ, իհարկե՝ չկա որևէ իրավիճակ, որում հնարավոր է արձանագրել 100 տոկոս երաշխիք: Չկա այդպիսի վիճակ, չի լինում երբեք: Եվ սա պահանջում է անընդհատ աշխատանք, ինչն էլ կոչվում է հասարակական-քաղաքական կյանք, որտեղ սեփական կարևորությունն ու պատասխանատվությունը պետք է գիտակցեն ոչ միայն իշխանությունը, այլ այդ կյանքի տարբեր այլ մասնակիցներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում