Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Բաթումում ընթացող Շախմատի 43-րդ Օլիմպիադայում շարունակում է հրաշալի ելույթները։ 6-րդ տուրում հավաքականը մրցում էր Ռուսաստանի թիմի հետ:
Լիլիթ Մկրտչյանի և Սիրանուշ Ղուկասյանի հաղթանակների շնորհիվ թիմը հաղթանակ տոնեց: Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Հայաստան-Ռուսաստան խաղն ավարտվեց 3։1 հաշվով:
6-րդ տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը վաստակեց 11 միավոր և միացավ առաջատարներին՝ ԱՄՆ-ի ու Վրաստանի հավաքականներին։