Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Ես չեմ ասել՝ մորթիլ տեմ, սպանիլ տեմ…». Վանաձորում 45-ամյա տղամարդը դանակահարել է փեսային

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լուսինե Աբգարյանի նախագահությամբ ավարտվել է Արայիկ Մ.-ի գործի դատական քննությունը:

45-ամյա Արայիկ Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-104 հոդվածի 1-ին մասով:

Տուժող Վարդան Ա.-ն (անունը փոխված է) Արայիկ Մ.-ի դստեր նախկին ամուսինն է: 2017 թվականի փետրվարի 24-ից Վարդան Ա.-ն փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Արայիկ Մ.-ի դստեր՝ Լենայի (անունը փոխված է) հետ:

2017 թվականի հունիսի 27-ին նրանց ամուսնությունը գրանցվել է, բայց անհաշտ հարաբերությունների պատճառով նրանք մայիսի վերջից արդեն դադարել էին միասին ապրելուց:

Մինչև վերջնական բաժանվելը Վարդանն ու Լենան հաճախ են վիճաբանել ու հաշտվել: Վարդանին ասեկոսեներ են հասցրել Լենայի վերաբերյալ, Վարդանը փորձել է ճշտել դրանք, Լենան ամեն բան ժխտել է:

Արայիկ Մ.-ն Վարդանի հետ հանդիպումների ժամանակ հորդորել է կա՛մ հաշտ ապրել դստեր հետ կա՛մ նրան այլևս չանհանգստացնել: Արայիկ Մ.-ի ու Վարդանի հարաբերությունները վերջին շրջանում լարված են եղել:

2017 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 14-ի սահմաններում Վարդան Ա.-ն Վանաձորում հանդիպել է Լենային, առաջարկել է խոսել իրենց հարաբերությունների վերաբերյալ, բայց Լենան չի ցանկացել: Նա զանգել ու կանչել է մորը: Վերջինիս գալուց հետո Վարդանը մեքենայով հեռացել է:

Կինը Արայիկ Մ.-ին տեղեկացրել է, որ Վարդանը եկել ու իրենց դստերը նորից անհանգստացնում էր: Վարդանի՝ իր դստեր հանդեպ դրսևորած վերաբերմունքից զայրացած՝ Արայիկ Մ.-ն «ՎԱԶ- 2107» մեքենայով գյուղից ուղևորվել է Վանաձոր:

Ճանապարհին նա պատահաբար հանդիպել է Վարդանի մեքենային, որ ընթանում էր հանդիպակաց ուղղությամբ: Արայիկն իջել է մեքենայից, փորձել է կանգնեցնել Վարդանի մեքենան, բայց Վարդանը մեքենան վարել-հեռացել է «Եդեմ» ռեստորանի բակ:

Ըստ մեղադրանքի՝ Արայիկը գնացել է նրա հետևից: Ռեստորանի բակում նա հարձակվել է մեքենայում գտնվող Վարդանի վրա, դանակով հարվածել է նրա մեքենայի՝ վարորդի կողմի պատուհանի ապակուն: Երբ Վարդանը մեքենան վարելով՝ ցանկացել է հեռանալ, ըստ մեղադրանքի՝ Արայիկը դանակով հասցրել է հարվածել նրա մեքենայի տանիքին, դանակը մնացել է մեքենայի տանիքին խրված:

Արայիկ Մ.-ն հետապնդել է Վարդանին: Վերջինս իր նկատմամբ ոտնձգությունից խուսափելու նպատակով մեքենայով հասել է Վանաձորի ոստիկանության՝ Տարոնի բաժնի մոտ:

Արայիկ Մ.-ն հասել է Վարդանի մեքենային, տանիքին խրված դանակը հանել է, մոտեցել է մեքենայից դուրս եկած Վարդանին ու, ըստ մեղադրանքի, ասելով՝ մորթիլ տեմ, փորձել է դանակով հարվածել Վարդանի սրտի շրջանին, բայց Վարդանը «մասամբ խուսափել է հարվածից, դանակը դիպել է նրա ձախ բազկին ու պատճառել միջանցիկ ծակած-կտրած վերք: Այնուհետև Արայիկ Մ.-ն նույն դանակով շարունակել է հարվածներ հասցնել Վարդանին ու նրա առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս…»:

Ըստ մեղադրանքի՝ Արայիկ Մ.-ն իր կամքից անկախ հանգամանքներով՝ ոստիկանության ծառայողների գործողությունների շնորհիվ, չի կարողացել ավարտին հասցնել Վարդան Ա.-ին սպանելու՝ իր դիտավորությունը: Ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել ու բերման են ենթարկել:

Արայիկ Մ.-ն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, պնդել է, թե ինքը Վարդան Ա.-ին սպանելու մտադրություն չի ունեցել: Ինքը նրան մի քանի անգամ զգուշացրել էր, բայց նա շարունակել էր իրեն վատ պահել, այդ պատճառով ինքը զայրացել էր:

Արայիկ Մ.-ն հայտնել է, թե զբաղվում է անասունների մորթով, իր մոտ մշտապես դանակ է լինում աշխատանքի բերումով: Ինքը դանակին շատ լավ է տիրապետում, եթե նպատակ ունենար Վարդանին սպանելու, կարող էր ցանկացած վնասվածք նրան պատճառել… Կարող էր նրան սպանել դեռ «Եդեմ» ռեստորանի բակում…

Արայիկ Մ.-ն նշել է, որ դեպքից երկու օր առաջ իրենց շենքի մոտ հանդիպել է Վարդանին, նա իրեն խաբել է, թե ընկերոջ մոտ է եկել, բայց իրականում իր դստեր հետևից էր եկել: Ինքը նրան զգուշացրել է, որ Լենայից հեռու մնա: Ինքը մի անգամ էլ է հանդիպել Վարդանին, պայմանավորվել են, որ նա Լենային հանգիստ կթողնի, ամեն մեկը կգնա իր ճանապարհով: Վարդանը խոստացել է Լենայի հետ առնչություն չունենալ:

Իր դստեր ու Վարդանի հարաբերությունները սկզբից էլ փոփոխական էին՝ մեկ լավ, մեկ վատ:  Նրանք 7-8 ամիս ամուսնացած են եղել,  բայց նույն հարկի տակ շատ քիչ են ապրել: Ինքը յուրաքանչյուր վիճաբանությունից հետո հանդիպել է Վարդանին, նա խոստանում էր, թե ամեն բան լավ է լինելու, վեճերը չեն կրկնվելու, տեղափոխվելու են նոր բնակարան, բայց ոչ մի խոստումը չի կատարել:

Դեպքի օրն իր կինն է ասել, որ Վարդանը նորից անհանգստացրել է իրենց աղջկան: Ինքը ցանկացել է պարզապես խոսել Վարդանի հետ ու պարզել, թե ինչու է նա շարունակում անհանգստացնել Լենային… Նա մեքենան չի կանգնեցրել, ինքը չի կարողացել նրա հետ խոսել:

Ռեստորանի բակում դանակը սկզբում իր ձեռքին չի եղել, ինքը հետո է վերցրել այն, երբ Վարդանը մեքենան քշել ու ցանկացել է հեռանալ: Այդ ժամանակ դանակը հանել է մեքենայի միջից ու հարվածել է Վարդանի մեքենայի տանիքին:

Ռեստորանի բակում Վարդանը մեքենան հետընթաց է վարել, հետո շրջադարձ է կատարել: Ինքը տեսել , որ նա չի կանգնում՝ դանակով հարվածել է մեքենային: Եթե Վարդանին սպանելու դիտավորություն ունենար, մեքենայով կփակեր նրա մեքենայի ճանապարհը, իր անելիքը կաներ:

Ոստիկանության բաժնի մոտ ինքը մեքենան կայանել է Վարդանի մեքենայի հետևի մասում: Վարդանն իջել է մեքենայից, գնացել է դեպի ոստիկանության բաժնի աստիճանները ու ասել է՝ ձերբակալեք իրան: Ինքը ավելի է զայրացել ու վախեցնելու նպատակով հարվածել է նրա թևին: Հարվածելու պահին իրեն ոչ ոք չէր խանգարում, ոչ ոք իրեն չէր բռնել, ինքը կարող էր հարվածել Վարդանի որովայնին կամ սրտին: Եթե Վարդանը չասեր՝ ձերբակալեք իրան, այլ մտներ բաժին, ինքը դանակ չէր գործադրի: Բայց ինքնասիրության հարց է եղել, ինքը խոսքի մեջ ասել է. «Ով իմ ինքնասիրությանը կպնի, ձեռիցս չի պրծնի»:

Ինքը հարվածել է Վարդանի թևին ու մեջքին՝ մի քանի անգամ, բայց չի ասել՝ մորթիլ տեմ, սպանիլ տեմ… Հետո ոստիկանները բռնել են իրեն: Նրանք միջամտել են, երբ ինքը դադարեցրել էր հարվածելը: Երբ ոստիկանները բռնել են իր թևերը, դանակը վայր է ընկել:

Ինքը դանակով հարվածել է Վարդանին, որ վախեցնի, ցանկացել է ստիպել, որ նա իր աղջկանից հեռու մնա…

Նախորդ հանդիպումների ժամանակ ինքը Վարդանի հետ միշտ «մարդկային ձևով» է խոսել՝ չի բացառել, որ նա ու Լենան կարող են հաշտվել…

Տուժող Վարդան Ա.-ն աշխատել է իրավապահ կառույցներից մեկում: Նա հայտնել է, որ Լենայի հետ խնդիրներ են առաջացել նրա հետ համատեղ բնակվելուց մեկ ամիս անց: Հաճախ են վիճել, բայց միշտ եկել են ընդհանուր հայտարարի ու հաշտվել են: Իսկ 2017 թվականի օգոստոսին հերթական վեճից հետո Լենան հեռացել է, գնացել է գյուղ՝ պապուտատի մոտ: Ինքը նրան զանգել է, ցանկացել է հաշտվել: Լենայի հոր՝ Արայիկի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել, նրան ասել է, թե ամեն ինչ լավ է լինելու, ինքը ցանկացել է Լենայի հետ տեղափոխվել Երևան: Բայց հետո Արայիկ Մ.-ն առաջարկել է ընդհանրապես հրաժարվել Լենայից , հեռու մնալ: Ինքն էլ խոստացել է…

Տուժողը նշել է, թե դեպքի օրը Արայիկին տեսնելով՝ մեքենան չի կանգնեցրել՝ իմանալով Արայիկի տաքարյուն լինելը:

Դատարանը գործով ձեռք բերված ապացույցներով հաստատված չի համարել, որ դեպքի օրը Արայիկ Մ.-ն գյուղից Վանաձոր էր ժամանել Վարդանից վրեժխնդիր լինելու նպատակով, ապա պատահաբար հանդիպելով ճանապարհին՝ հենց նրան սպանելու դիտավորությամբ էր կանգնեցրել նրա մեքենան:

Դատարանը հաստատված չի համարել, որ դանակով Վարդանին հարվածելու պահին՝ ոստիկանության բաժնի բակում, Արայիկ Մ.-ն ասել է՝ մորթիլ տեմ: Միջամտած ոստիկանները նման արտահայտություն լսելու վերաբերյալ ցուցմունք չեն տվել:

Ընդհանուր առմամբ դատարանը հաստատված չի գնահատել, որ  Արայիկ Մ.-ն ունեցել է Վարդան Ա.-ին կյանքից զրկելու ուղղակի դիտավորություն:

Տուժողը Արայիկ Մ.-ի գործողությունների արդյունքում ստացել է միջին ծանրության վնասվածքներ, որոնք նրա կյանքի համար  վտանգավոր  չեն եղել: Տուժողը ակտիվ դիմադրություն ցույց չի տվել, իսկ այն, որ ոստիկանները կանխել են Արայիկ Մ.-ի հետագա գործողությունները, ըստ դատարանի եզրահանգման՝ բավարար չէ հետևություն անելու համար, թե ամբաստանյալը տուժողին սպանելու ուղղակի դիտավորություն է ունեցել ու այդ դիտավորությունը ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված…

Մինչև ոստիկանների միջամտելը Արայիկ Մ.-ն տուժողին մի քանի հարված է հասցրել դանակով, այդ ժամանակ նրան ոչ ոք չի խանգարել: Ոստիկանները հայտնել են, թե չեն բացառում, որ երբ Արայիկ Մ.-ին բռնել են, նա արդեն դադարեցրել էր հարվածներ հասցնելը…

Դատարանը վերաորակել է Արայիկ Մ.-ի կատարած արարքը, սպանության փորձից այն որակել է որպես տուժողի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը փաստել է, որ տուժող Վարդան Ա.-ն դատարանում հայտնել է, թե հաշտվել է Արայիկ Մ.-ի հետ, չի ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության, նրա դեմ բողոք, պահանջ չունի:

Տուժողի հետ հաշտվելու մասին հայտարարել է նաև ամբաստանյալ Արայիկ Մ.-ն: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով մեղադրանքի դեպքում կողմերի հաշտությունը հիմք է՝ քրեական հետապնդումը դադարեցնելու համար…

Այսպիսով, դատարանը, վերաորակելով Արայիկ Մ.-ի մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճել, Արայիկ Մ.-ի քրեական հետապնդումը դադարեցրել է՝  ամբաստանյալի և տուժողի հաշտության հիմքով:

Արայիկ Մ.-ն անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում