Լուրեր
Առանց բազմակուսակցական համակարգի չենք կարող խոսել քաղաքական դաշտի վերականգնման մասին
  • 17:30
  • 2018-09-30
  • Դիտումներ՝ *

«Բոլորի ջանքերն ուղղված են ԱԺ ընտրություններին: Առանց բազմակուսակցական համակարգի մենք չենք կարող խոսել քաղաքական դաշտի վերականգնման մասին. դա օրակարգային խնդիր է»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

«Երևանի ավագանիում ընտրված մարդիկ գիտե՞ն Երևանը, ի՞նչ հայացք ունեն, կարող է սերունդ է փոխվում, բայց նրանց հայացքը չի փոխվում,- նշեց Ա. Բլեյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ հավելելով՝ արդյո՞ք նոր սերունդը Երևանը Հյուսիսային պողոտայով ու Օպերայի տարածքով կտեսնի, թե՞ Երևանի միջով անցնող Զանգուն կտեսնի, որ վերածվել է աղբատարի, և կուզենա այն մաքրել աղբից:

«Նոր քաղաքական ուժերը կարողանալո՞ւ են Երևանի կառավարման նոր մոդել ստեղծել»,- նշեց Բլեյանը՝ հավելելով, որ Երևանը պետք է դիտել որպես մեծ տարածք՝ կազմված ինքնուրույն համայնքներից, ոչ թե որպես պետություն՝ պետության մեջ:

Ա. Բլեյանի դիտարկմամբ՝ հասարակությունը պետք է փոխվի, և 81 տոկոս հավաքած քաղաքական ուժը պետք է կարողանա խնդիրները լուծել բակ առ բակ շրջելով ու բնակիչներին ներգրավելով:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *