Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի առաջին բացահայտ գեյ սպասավորը՝ 21-ամյա Օլլի Ռոբերտսը, լքել է իր պաշտոնը այն բանից հետո, երբ գրավել է մամուլի՝ չափից ավելի մեծ ուշադրությունը: Այս մասին գրում է The Sun-ը:
Պարբերականը ընդգծում է, որ Ռոբերտսը այլևս չի կարող զբոսանքի տանել թագավորական շներին, թագուհուն նամակներ և ծածկոց հասցնել: Պատճառն այն է, որ հոմոսեքսուալների մասին հրատարակչությունները չափից ավելի մեծ ուշադրություն են սկսել դարձնել սպասավորի կազմվածքին:
Թերթի աղբյուրի տվյալներով՝ Ռոբերտսին հաղորդել են, որ հենց նրան են կասկածում իր մասին ասեկոսեները տարածելու մեջ: Նրան նաև հիշեցրել են, որ իր աշխատանքում նա միշտ պետք է լինի ուշադրության կենտրոնում:
Թագավորական սպասավորը, այսպիսով, որոշել է լքել պաշտոնը: Աղբյուրը նշում է, որ Ռոբերտսը շատ վրդովված էր, քանի որ նա հպարտ էր բացահայտ գեյ լինելու և թագուհուն օգնելու հնարավորությամբ: