Friday, 19 04 2024
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին

Ռոբերտ Քոչարյանի նոր «սյուրպրիզը»․ նա պատրաստվում է հակագրոհի

Ռոբերտ Քոչարյանի վարքագծի ուսումնասիրությունը շատ հետաքրքիր եզրահանգումների տեղիք է տալիս․ երկրորդ նախագահը Հայաստանում չունի հասարակական որևէ հենարան, նույնիսկ լիարժեքորեն չի վստահում քաղաքական այն ուժերին, որոնք նրա կալանավորման օրերին հանդես էին գալիս աջակցության հայտարարություններով։ Ռոբերտ Քոչարյանն իր ամբողջ խաղը կառուցել է արտաքին աջակցության, ստվերային կապերի ու ազդեցությունների վրա։

Նույնիսկ այն բանից հետո, երբ երկրորդ նախագահն, ըստ հավաստի լուրերի, Հայաստանում գնեց մի քանի լրատվամիջոցներ՝ դա էական ազդեցություն չունեցավ նրա դիրքերի վրա, որովհետև հասարակության մեծամասնության համար նա հանցագործ է, ըստ այդմ՝ մարդիկ կարծում են, որ Քոչարյանը պետք է ոչ թե հարցազրույցներ տա ու քաղաքականությունից խոսի, այլ հայտնվի որոշակի վայրում՝ մեկուսացած լինելով թե հասարակությունից և թե քաղաքականությունից։ Նման իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը սկսեց ակնհայտորեն խաղադրույք կատարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ տիրաժավորելով իրենց ընկերությունն ու մտերմությունը։ Համենայն դեպս, ռուսական «Կոմերսանտին» տված նրա վերջին հարցազրույցն ամբողջովին կառուցված էր այդ թեզի վրա։

Պուտինին այս խաղը լիարժեքորեն ձեռնտու է, որովհետև դրա միջոցով նա կարողանում է ավելի վերահսկելի դարձնել Հայաստանի նոր իշխանությանը, այլ խոսքով՝ Հայաստանում ստեղծվում է երկբևեռ քաղաքական համակարգ, որի առանցքներից մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը, պետական շահերը զոհաբերում է իր մասնավոր օրակարգին՝ Հայաստանում մեծացնելով ռուսական ազդեցության տարածքը։ Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը կարող էր այս կոնֆիգուրացիան թույլ չտալ, եթե ներքաղաքական օրակարգից ելնելով, ավելի ստույգ՝ իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու նպատակով, Քոչարյանից չստեղծեր «թշնամու» կերպար, որի միջոցով կարողանում է հասարակությանը կոնսոլիդացնել իր թիմի շուրջ՝ ինչպես դա եղավ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ «Սևերի» ու «սպիտակների» պարզունակ թեզը Նիկոլ Փաշինյանի թիմի համար խիստ բարենպաստ ներքաղաքական համատեքստ է ստեղծում երկրի ներսում, սակայն երկարաժամկետ կտրվածքով սա հարվածելու է հենց իշխանության դիրքերին, որովհետև Քոչարյանին արհեստականորեն առանցք դարձնելով՝ Հայաստանում մեծացվում է ռուսական ոչ ֆորմալ ազդեցության հարթակը։

Իհարկե, Քոչարյանը բոլորից լավ գիտի ռուսական այսօրվա էլիտայի մենթալիտետը ու գիտակցում է, որ ամեն րոպե կարող է զոհաբերվել նրա կողմից՝ իր «առաքելությունը» կատարելուց հետո։ Պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան ռուսական «դեսանտ» հրավիրելուց զատ՝ փորձում է հետևողական գործունեություն ծավալել նաև Արևմուտքում։ Վերջերս հայտնի դարձավ, որ երկրորդ նախագահը օգտվում է արևմտյան երկու լոբբիստական ընկերությունների ծառայություններից, որոնք փորձում են նրա համար բարենպաստ իմիջ ձևավորել արտերկրում։

Պարզվում է՝ Ռոբերտ Քոչարյանը չի բավարարվել հայաստանցի «էլիտար» փաստաբանների մի ամբողջ թիմի ծառայություններով և իր պաշտպանական թիմը ուժեղացրել է Անգլիայի փաստաբանների պալատի անդամ՝ Թագուհու Փաստաբան (QC) կոչումով Էդվարդ Ֆիցջերալդին ներգրավելով։

Բրիտանացի հայտնի փաստաբանը, որը ժամանակին ծառայություններ է մատուցել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, ռուսաստանցի օլիգարխ Բորիս Բերզովսկուն, Քոչարյանի համար ոչ միայն խորհրդատվական ծառայություն է մատուցում, այլ նաև ակտիվություն է ցուցաբերում հրապարակային դաշտում։ Մասնավորապես՝ 168․am-ին տված հարցազրույցում նա վստահաբար պնդել է, թե Հայաստանի երկրորդ նախագահն, այսպես կոչված, ֆունկցիոնալ իմունիտետ ունի, այլ խոսքով՝ չի կարող ենթարկվել քրեական հետապնդման։ «Ես վստահ եմ, որ պարոն Քոչարյանն ունի անձեռնմխելիություն, և այն պահանջը, որ ինքն անձեռնմխելի է՝ կհաստատվի, եթե ոչ՝ Հայաստանում, ապա Եվրոպայում՝ միանշանակ»,- ասել է Քոչարյանի նոր պաշտպանը։

Քոչարյանն էությամբ ժլատ մարդ է․ եթե նա այսքան շռայլ գումարներ է վատնում՝ ռուսական մամուլում պարբերաբար հարցազրույցներ տալու, Արմուտքից «վարձկաններ» պահելու համար, ապա գիտակցում է, որ իրավական հարթության վրա հայտնվել է վտանգավոր շրջափակման մեջ՝ վերստին անազատության մեջ հայտնվելու հեռանակարով։

Պաշտոնաթող նախագահն, ըստ ամենայնի, նույնիսկ համակերպվել է այն իրողության հետ, որ Վճռաբեկ դատարանի վճիռն իր օգտին չի լինելու և պատրաստվում է հակագրոհի եվրոպական դատական ատյաններում։ Էդվարդ Ֆիցջերալդիի ակնարկն ասվածի լավագույն ապացույցն է։

Պաշտպանվելը յուրաքնաչյուր մարդու, այդ թվում՝ կոռուպցիայի և արյան մեջ թաթախված Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական իրավունքն է։ ՀՔԾ-ի խնդիրն է՝ բազմաթիվ փատերի առկայության պայմաններում հիմնավորել Ռոբերտ Քոչարյանի մեղքը, համենայն դեպս՝ հանդես գալ այնպիսի փաստարկներով, որոնք անխոցելի կլինեն ոչ միայն Հայաստանի արդարադատության, այլ նաև եվրոպական դատարանների համար։ Երբ նախկին նախագահը իր թիմում ընդգրկում է միջազգային ճանաչված մասնագետների, նա լուծում է ոչ միայն իրավական, այլ նաև՝ քաղաքական, իմիջային խնդիրներ։

Հայաստանի հասարակությունը կայուն և հիմնավոր համոզմունք ունի, որ Քոչարյանը հանցագործ է և անկեղծ ասած՝ նրա պաշտոնավարումն այլ ենթադրությունների կամ դիրքորոշման տեղիք չի տալիս։ Սակայն հանցագործները պատժվում են ոչ թե հանրային կարծիքով, այլ նրանց ներկայացված անառարկելի, որակյալ մեղադրանքի ու դրանց հիմքով կայացված լեգիտիմ դատավճիռների հիմքով։ Մարտի 1-ի գործը, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի դրվագը, ՀՔԾ-ի համար լուրջ փորձություն է․ եթե հայկական քրեաօլիգարխիայի խորհրդանիշը կարողանա պլստալ ազատազրկումից, քրեական հետապնդումից կամ ալիբիներ գտնել եվրոպական դատարաններում, ապա դրա հիմնական պատասխանատուն լինելու են իրավապահ մարմինները, որոնք արդեն թույլ են տվել մի քանի լուրջ սայթաքումներ, թեկուզև՝ սկանդալային գատնալսման վիճահարույց բովանդակությունը, որը կարող է հաղթաթուղթ դառնալ Քոչարյանի պաշտպանական կողմի համար։

Բացարձակապես արդարացում չէ այն հանգամանքը, որ ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին ապօրինաբար են գաղտնալսել։ Ի վերջո, դա միայն ավելացնում է պատկան մարմինների պատասխանատվության բեռը, որովհետև երկրի անվտանգությունն ապահովելը ոչ թե հասարակության, այլ նրանց գործառույթն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում