Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Կարևոր կետում ենք. Բրադկե

«Իմ տեսանկյունից, սա, հավանաբար, կարևորագույն կետն է գործընթացում 2001 թվականից ի վեր, երբ Քի Ուեսթում ջանքեր էին գործադրվում խաղաղ համաձայնության հասնելու համար»,- անդրադառնալով այսօր Կազանում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, Բրադկեն ասել է«Ազատություն» ռադիոկայանին:

«Հիմնարար սկզբունքները, պետք է ասեմ, խաղաղ համաձայնագիր չեն: Դրանք շրջանակային փաստաթուղթ են: Դրանք հինգևկես էջ զբաղեցնող 14 կետից բաղկացած ուղեցույց են կողմերի համար, թե ինչպես բանակցել կարգավորման հասնելու համար: Դրանք հրահանգներ են նախարարների համար, թե ինչպես մշակել վերջնական խաղաղ կարգավորմանը առնչվող կարևորագույն հարցերը», – մանրամասնել է ամերիկացի համանախագահը՝ նշելով, որ փաստաթղթի շուրջ բանակցությունները երկար են ընթացել, առավել ինտենսիվորեն՝ 2007 թվականի վերջից:

«Համանախագահները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, այդ թվում՝ իմ նախորդը, դրա վրա աշխատել են տարիներ՝ փորձելով մոտեցնել այն կողմերի համար ընդունելի ձևակերպումներին: Այժմ մենք հասել ենք (այդ) փուլին, և ես մեկ անգամ ևս հղում եմ անում Դովիլի հայտարարությանը, որտեղ համանախագահ երկրների երեք նախագահները ասել են, թե հավատում են, որ սեղանի վրա եղած ներկայիս տարբերակը արդարացի և հավասարակշռված փաստաթուղթ է: Դա հնարավորություն կտա կողմերին առաջ շարժվել և բանակցել վերջնական պայմանագրի շուրջ», – ասել է Բրադկեն՝ կրկին ընդգծելով. – «Հետևաբար, կրկնեմ, մենք բավական կարևոր կետում ենք»:

Նա շեշտել է, որ թեև Կազանի հանդիպումը հյուրընկալում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Միացյալ Նահանգները նույնպես շատ ակտիվ է բանակցային գործընթացում: Ամերիկացի միջնորդը նշել է նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլիթոնի ակտիվ ներգրավվածությունը գործընթացում՝ հիշատակելով անցած տարի նրա Հայաստան և Ադրբեջան կատարած այցերը, պարբերական հանդիպումները երկու երկրների ղեկավարների, արտգործնախարարների հետ:

«Մեր ընդհանուր շահն այն է, որ պատերազմ չլինի: Մենք համամիտ ենք ֆրանսիացիների և ռուսների հետ, որ, իրոք, խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա», – հայտարարել է Ռոբերտ Բրադկեն՝ ամփոփելով. – «Ահա այստեղ ենք մենք, և հարցը հետևյալն է՝ ունե՞ն կողմերը քաղաքական կամք՝ որոշում կայացնելու, սկզբունքները ընդունելու, ապա անցնելու հաջորդ փուլին, որը սկզբունքները վերջնական խաղաղ կարգավորման դետալների վերածելն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում