Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հեղափոխության քայլն ու լույսը, կամ նոր Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը

Հայկական առաջին հեղափոխությունից հետո՝ 88-ի շարժման ձեռքբերումները կապիտալիզացվեցին 1991-ի սեպտեմբերի Անկախության հանրաքվեով ու հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններով։

1991-ի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարավ Շարժման կամ այսօրվա բառապաշարով՝ հեղափոխության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ստանալով քվեների ավելի քան 82%-ը։

Գրեթե նույն թիվն է, ինչ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ստացել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում։ Էական տարբերությունն այն է, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական ինքնավստահությունն ավելի արտահայտված էր․ նա առհասարակ չմասնակցեց քարոզարշավին։

Ուշագրավ է, որ հենց նախագահական առաջին ընտրությունների նախաշեմին դրվեցին Հայաստանի առաջին ոչ կոմունիստական, այսօրվա բառապաշարով՝ ոչ հակահեղափոխական ընդդիմության հիմքերը։ Դեռևս նախագահական ընտրություններից առաջ Վազգեն Մանուկյանն իր կողմնակիցներով առանձնացել էր ՀՀՇ-ից՝ խորհրդարանում և դրանից դուրս դնելով ԱԺՄ-ի ձևավորման հիմքերը։ Ավելորդ է ասել, որ Տեր-Պետրոսյանի նախագահության ողջ շրջանում հիմնական ընդդիմադիր ուժը ԱԺՄ-ն էր, ինչի շնորհիվ Հայաստանում ձևավորվեցին շարժման պլատֆորմի վրա գործող իշխանություն և ընդդիմություն՝ փակելով կոմունիստական ռևանշի, ինչպես նաև դաշնակցական «ինտերվենցիայի» վտանգը։ Իհարկե, ընտրական և քաղաքական ինստիտուտների խեղաթյուրումը թույլ չտվեց, որպեսզի Հայաստանում ձևավորվի մրցակցային միջավայր, ու քաղաքական համակարգը կրում էր անտագոնիստական բնույթ, սակայն դա միանգամայն այլ վերլուծության թեմա է։

Հիմա վերադառնանք մեր իրականություն ու փաստենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կամ դրանց նախորդող ու հաջորդող իրադարձությունները դառնալու են Հայաստանի նոր քաղաքական համակարգի ձևավորման հիմնական ազդակը։ Երևանի ավագանու ընտրությունները, խոշոր հաշվով, արձանագրեցին հին քաղաքական համակարգի մահը, ու այն վերականգնելու մասին բոլոր խոսակցություններն արհեստածին են։

Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի ընդդիմությանը դեմոկրատական հակակշիռ ձևավորելու հնարավորություն ունեն ԲՀԿ-ն ու «Լույս» դաշինքը։

ԲՀԿ-ի պարագայում նման կանխատեսումը բացառապես տեսական է։ Նախ՝ օլիգարխիկ հիմք ունեցող կուսակցությունը, անկախ այսօրվա մարտավարական դասավորությունից, չի կարող ասոցացվել հեղափոխության օրակարգի հետ, ըստ այդմ՝ նրա ընդդիմախոսությունն ուղղակի կամ անուղղակի նույնանալու է հին համակարգի ռեստավրացիայի ձգտումների հետ։ Եվ հետո՝ շատ ավելի սկզբունքային է այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն ակնհայտորեն էլեկտորալ գահավիժման փուլում է ու թերևս վերջին ընտրություններում հիմնական ֆիասկոն ապրել է հենց այս կուսակցությունը։

Հետհեղափոխական Հայաստանում ԲՀԿ-ն չի կարողանում գտնել իր նիշը, օրակարգը, ինչը նույնիսկ տեսականորեն օրինաչափություն է։

Թյուր կարծիք կա, թե «Լույսի» երկու կուսակցությունները դեմ են եղել հեղափոխությանը կամ դրան մասնակից չեն եղել։ Իհարկե, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը՝ իրենց կողմնակիցներով, Նիկոլ Փաշինյանի հետ չեն քայլել, սակայն այդ փուլի նրանց գործողություններն ամբողջովին սպասարկել են հեղափոխության օրակարգը։ Հիշենք՝ երկու կուսակցությունների պատգամավորների ելույթները ու Սերժ Սարգսյանին ուղղված հարցերը, երբ նա ապրիլի 17-ին ընտրվում էր երկրի վարչապետ։ Մինչ ԲՀԿ-ն իր խմբակցության հիսուն տոկոսով աջակցում էր Սարգսյանին, «Հանրապետության» և «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն իրենց ելույթներով փողոցի հասունացող հեղափոխական տրամադրությունները բերել էին խորհրդարանի նիստերի դահլիճ՝ ակնհայտորեն անհարմար վիճակի մեջ դնելով Սերժ Սարգսյանին՝ ապալեգիտիմացնելով նրա ընտրությունը։ Սարգսյանի պարտությունը սկսվել է հենց ապրիլի 17-ին ու այդ գործընթացում շատ մեծ դեր են խաղացել այսօրվա «Լույս» դաշինքի պատգամավորները։

Նոր Հայաստանում իշխանություն ու ընդդիմությունը պետք է ձևավորվեն հեղափոխության պլատֆորմի հենքով։ Իշխանության պարագայում ամեն ինչ ակնհայտ է, պատկերն ամբողջանում է նաև ընդդիմության հարցում․ «Լույսի» ընդդիմադիր հայտն ամբողջովին փակելու է հակահեղափոխության ռևանշի վտանգը՝ հին համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի, ինստիտուցիոնալ կամ մենթալ առնչություն ունեցող ուժերին մղելով լուսանցք։

Շատ կարևոր է, որ մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները «Լույս» դաշինքը ֆորմալիզացնի իր ընդդիմադիր կարգավիճակը։ Ընդ որում՝ դա պետք է արվի ոչ թե իշխանության հետ հակադրվելու, այլ մրցակցային միջավայր ստեղծելու օրակարգով։ Օրինակ՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո օրինաչափ է, որպեսզի «Լույսի» անդամ նախարարները հեռանան կառավարությունից, ինչը, մի կողմից, հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանի ձևավորել ամբողջովին միասնական քաղաքական թիմ, մյուս կողմից՝ կֆորմալացնի «Լույսի» ընդդիմադիր կարգավիճակը։

Ընդ որում՝ այդ քայլի մեջ պետք չէ փնտրել հակադրության էլեմենտ, որովհետև հասարակությունն իրավունք ունի որոշակիորեն իմանալ, թե ովքեր են ներկայացնում իշխանությունն ու ընդդիմությունը նոր Հայաստանում։ Երբ Անկախության հանրաքվեից հետո Վազգեն Մանուկյանը հեռացավ վարչապետի պաշտոնից, ոչ ոքի մտքով չանցավ նրան մեղադրել շարժմանը դավաճանելու մեջ։

ՀՀՇ-ն ու ԱԺՄ-ն հավատարիմ էին 88-ի օրակարգին, սակայն տարբեր կերպ էին պատկերացնում երկրի զարգացման հեռանկարը ու դա քաղաքական օրինաչափություն էր համարվում կոմունիստական համակարգի տապալումից հետո։ «Ելք» դաշինքը միասնական էր, քանի դեռ իշխանության էր քրեաօլիգարխիան ու խիստ բնական է, որ հին համակարգի տապալումից հետո հենց «Ելք»-ի ուժերը պետք է ձևավորեն նոր իշխանություն և ընդդիմություն, որովհետև տարբեր է նրանց տեսլականը երկրի զարգացման հեռանկարների վերաբերյալ՝ թեկուզև արտաքին քաղաքական հարցերում։

Կարևորն այն է, որ քաղաքական նոր համակարգում չլինի վակուում, որը կարող են լրացնել հին համակարգի հետ ասոցացվող ուժերը։ Մյուս կարևոր դասը, որը պետք է քաղեն նոր Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը՝ դեմոկրատական ձեռքբերումներն անշրջելի դարձնելն է, որպեսզի չկրկնվի 90-ականների վերջի նախադեպը՝ թերմիդորականության հաստատման վտանգով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում