Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ՀՀԿ միակ ընդհանուր որոշումը

Հանրապետական կուսակցությունը նախօրեին երկարատև ընդմիջումից հետո Գործադիր մարմնի նիստ է անցկացրել, որը վարել է Սերժ Սարգսյանը: Նիստի, դրա ընթացքի և ՀՀԿ-ում տիրող մթնոլորտի մասին թերևս շատ բան է ասում այն, որ նիստից հետո լրագրողների հետ հիմնականում խոսել է Գալուստ Սահակյանը: Եվ եթե ՀՀԿ-ն չի գտել այլ խոսնակ, քան Գալուստ Սահակյանը, դա նշանակում է, որ ՀՀԿ-ն չի գտել խոսելու բան, ասելու բան: Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ տևական դադարից հետո Սերժ Սարգսյանի նախագահությամբ անցկացված Գործադիր մարմնի նիստը կուսակցությանն, այսպես ասած, արձակուրդից հետո հավաքելու փոխարեն, ըստ էության՝ ի հայտ է բերել կուսակցության ներսում առկա խառնաշփոթը:

Առերևույթ Հանրապետականն, իհարկե, շարունակում է լինել միասնական, շարունակում է հանդես գալ մեկ դիրքորոշումով, սակայն գործնականում այս կուսակցության ներսում ներկայումս չափազանց բարդ և բազմաբևեռ իրավիճակ է, կամ ավելի շուտ այդ իրավիճակը, որ կար վաղուց, ներկայումս էլ ավելի է խորացել:

Բանն այն է, որ վաղուց առկա այդ բազմաբևեռությունն, ըստ էության, չեզոքացվում կամ խլացվում էր իշխանության հանգամանքով, իշխանությունը պահելու հանգամանքով: Իշխանությունն այլևս չկա: Կա, իհարկե, այն վերադարձնելու խնդիրը, սակայն այստեղ պատկերը շատ ավելի մշուշոտ է, շատ ավելի անորոշ, անհաստատ: Իշխանություն ունենալով՝ այն պահելու, և չունենալով՝ այն ձեռք բերելու հանգամանքները խիստ տարբեր կոնսոլիդացիոն ներուժ են պարունակում, և այս առումով, ներկայիս իրավիճակը բնականորեն ավելի խորացնում է փոխադարձ անվստահությունն ու բաժանարար գծերը:

Տարակենտրոն միտումներից և մասնատումից զերծ է պահում անորոշությունը հանրությանը ներկայանալու տարբերակների հարցում: Այսինքն՝ անելու բան չկա ներկայիս ֆորմատով, միասնականության իմիտացիայով, սակայն մյուս կողմից՝ իմիտացիան շարունակվելու է այնքան, քանի դեռ ՀՀԿ տարբեր բևեռներն ու թևերը, տարբեր շահառու խմբերը չունեն պատկերացում նաև առանձին անելիքի, հանրությանն այլ կերպ ներկայանալու տարբերակների հարցում:

Այդ տեսանկյունից, միասնականության իմիտացիան ՀՀԿ-ի, այսպես ասած, միակ ընդհանուր դիրքորոշումն է կամ միակ համատեղ որոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում