Thursday, 28 03 2024
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին

Պուտինի պատասխանը Բաքվին՝ Երևանից

Հայաստանում սեպտեմբերի 27-ին մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման համալիր մարզումը, այլ կերպ ասած՝ վարժանքը, որը ներառում է նաև Հայաստանի ՀՕՊ ուժերը: Պլանային է վարժանքը, թե ոչ, մանրամասներ չկան, սակայն հատկանշական է, որ հայ-ռուսական միացյալ խմբավորման այդ, ըստ էության, զորաշարժը տեղի է ունենում ՌԴ նախագահ Պուտինի՝ Բաքու կատարած այցին զուգահեռ:

Պուտինն Ադրբեջանի մայրաքաղաք է մեկնել սեպտեմբերի 27-ի առավոտյան, որտեղից էլ նա ուղևորվելու է Դուշանբե: Այնտեղ կլինի ԱՊՀ երկրների վեհաժողովը: Ի դեպ, Նյու Յորքի ՄԱԿ ԳԱ-ից էլ Դուշանբե է մեկնում Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ Պուտինի՝ Բաքու այցն այդ առումով, կարծես թե, ենթարկվել է ուշագրավ փոփոխությունների: Բանն այն է, որ ըստ նախապես ազդարարվածի, այցը սպասվում էր սեպտեմբերի 25-ին: Ենթադրվում է, որ 25-ին տեղի ունենալիք այցը կլիներ փոքր-ինչ ավելի երկար, մինչդեռ 27-ի այցը բավական սեղմված է՝ մի քանի ժամ: Պուտինը Բաքվում չի գիշերի: Իսկ դիվանագիտական արարողակարգի լեզվով դա այնքան էլ լավ իմաստ պարունակող «արտահայտություն» չէ: Դա էլ իր հերթին հետաքրքիր է Ադրբեջան Իսրայելի պաշտպանության նախարարի հնգօրյա այցի ֆոնին, որ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ադրբեջանը, խոշոր հաշվով, ձեռնունայն վերադարձավ Սոչիի ռուս-ադրբեջանական գագաթնաժողովից: Ընդ որում, Իսրայելի նախարարի այցը Բաքուն մատուցեց ՌԴ հանդեպ բավականին շանտաժային տոնայնության մեջ:

Պուտինի հետ հանդիպմանը Ալիևին, իհարկե, ստացած տնտեսական բնույթի մի շարք համաձայնագրեր, բայց դա, անշուշտ, այն չէր, ինչ ուզում էր Ալիևը: Առավել ևս, որ նա լավ է պատկերացնում՝ տնտեսական պատժամիջոցների հետևանքով բարդ դրության մեջ հատնված Ռուսաստանը ներկայումս, մեղմ ասած՝ հուսալի տնտեսական գործընկեր չէ և չի կարող լինել: Ալիևին Մոսկվայից պետք է ռազմա-քաղաքական գործընկերություն և լայն աջակցություն, որպեսզի Բաքուն դուրս գա Ապրիլյան պատերազմից հետո իր համար ստեղծված փակուղուց, որն առավել քան խորացել է Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո: Եվ այստեղ ակնառու է Բաքվի ջանքը՝ Ռուսաստանին կտրել Հայաստանից, փորձելով սերմանել այդ հեղափոխության առաջնորդի, ներկայիս վարչապետ Փաշինյանի նկատմամբ անվստահություն: Հատկանշական է, որ Բաքվի այդ ջանքին Երևանից ինտենսիվ կերպով աջակցում են մի շարք նախկին շրջանակներ, այդ թվում՝ բացահայտ կերպով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սակայն այդ ջանքը, կարծես թե, չի ունենում բավարար արդյունք թե՛ հայաստանյան շրջանակների, թե՛ Բաքվի համար:

Եվ խնդիրն այստեղ այն չէ, որ Պուտինը նրանց չի հավատում և հավատում է Փաշինյանին, կամ նրանց չի վստահում ու համակրում, այլ համակրում է Փաշինյանին: Ավելին, այդ առումով պատկերը գուցե լիովին հակառակն է, բայց հարցն այն է, որ Պուտինը ներկայումս ստիպված է առաջնորդվել իրողությունները ճանաչելով ու գնահատելով: Մի տրենդ, որ աշխարհին թելադրում է ներկայումս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, և որը բավական ռացիոնալ և շահեկան է Հայաստանի համար, հատկապես մեր պետական ու ազգային խնդիրների համատեքստում: Այդ առումով Ռուսաստանի Դաշնության նախագահը ստիպված է հաշվի նստել իրողությունների հետ, որոնք ձևավորված են ռեգիոնում և որոնք խիստ ուշագրավ բնույթ են ստացել Ապրիլյան քառօրյայից հետո և էլ ավելի հետաքրքիր տրանսֆորմացիա արձանագրել Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակով:

Այդ իմաստով հատկանշական է, որ իր՝ Բաքու այցից առաջ մեծ զորավարժություններ ճոճած Ալիևին Պուտինը «պատասխանում» է Հայաստանում հայ-ռուսական միացյալ զորախմբի վարժանքով, ցույց տալով, որ այն, ինչ առաջարկում է Բաքուն, Ռուսաստանի համար խիստ վտանգավոր է, իսկ բռունցք ճոճելու կամ շանտաժի դեպքում կարող է վտանգավոր լինել Բաքվի համար: Խոշոր հաշվով, Երևանը բավական հստակ սահմանել է իրավիճակն ու խնդիրն ըստ էության, դեռևս Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100-օրվա կապակցությամբ ասուլիսում, հայտարարելով, որ Ռուսաստանն ունի Բաքվի ռազմատենչությունը զսպելու ներուժ, և Հայաստանը չի հավատում, որ անհրաժեշտության դեպքում, Մոսկվան լինելով գերտերություն, չի գործադրի այդ ներուժը: Մոսկվան ձայն չի հանել այդ կապակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում