SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող` առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննվել են Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և դատավոր Վաչե Մարգարյանը:
«Հարցաքննությունը տեղի է ունեցել օրեր առաջ, Բարձրագույն դատական խորհուրդը տվել է իր համաձայնությունը և հարցաքննվել է դատավորը, իսկ քրեական գործի շրջանակներում նաև հարցաքննվել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը»,- հայտնեց Սոնա Տռուզյանը:
Մանրամասները սկզբաղբյուր կայքում`