Հնդկաստանի գերագույն դատարանը չեղարկել է ամուսնական դավաճանության համար նախատեսված քրեական պատիժը: Այս մասին հաղորդում է The Indian Express-ը:
Անհավատարմության համար պատիժն արխայիկ է ճանաչվել և երկրի սահմանադրության 14-րդ ու 21-րդ հոդվածները խախտող («հավասարություն օրենքի առջև» և «կյանքի ու անձնական ազատության պաշտպանություն»):
«Դավաճանությունը կարող է քաղաքացիական հայցի և ամուսնալուծության պատճառ դառնալ, սակայն քրեորեն պատժելի լինել չի կարող»,-հայտարարել է դատավորներից մեկը:
Հնդկաստանի քրեական օրենսգրքի 497-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնացած կնոջ հետ սեռական կապ ունենալու պատճառով, առանց նրա ամուսնու համաձայնության, տղամարդու համար մինչև հինգ տարվա կալանք կամ տուգանք է նախատեսվում: