Friday, 29 03 2024
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը

Առանց մտրակի առաջնորդը. արտահերթն արդեն օրակարգում է

Խորհրդարանի արտահերթ ընտրության թեման այլևս օրակարգում է, ընդ որում թե՛ քաղաքական, թե՛ ինչն առավել կարևոր է հանրային սպասումների օրակարգում: Այդ իմաստով ստացվում է բավականին ուշագրավ մի պատկեր: Նիկոլ Փաշինյանը հարցը բերել է օրակարգ և այն առաջ չտանելը հավասարազոր է լինելու անհաջողության, ըստ այդմ՝ հանրության առաջ պատասխան տալու անհրաժեշտության: Այդ տեսանկյունից ակնառու է, որ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, այլևս չունի նահանջի տեղ, հարցը նա բարձրացրել է անգամ ՄԱԿ ԳԱ ամբիոնից: Մյուս կողմից, միամիտ կլինի կարծել, թե Փաշինյանը գործել է զգայական, Երևանի ավագանու ընտրության տպավորության տակ: Այդպես համարելը կլինի նույնիսկ ծիծաղելի: Կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանը հարցը ՄԱԿ ամբիոն է բարձրացրել միանգամայն հաշվարկված, ունենալով իրավիճակի ամբողջական պատկերը: Ավելին, բավականին հիմքեր կան եզրակացնելու, որ հարցը բարձրացվել է ունենալով նաև արտաքին կարևոր քաղաքական գործընկերների հավանությունը:

Ըստ այդմ` պայմանականորեն կամ պատկերավոր կարող ենք արձանագրել, որ Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրության հարցը հաստատված է, այսպես ասած՝ ընդհուպ միջազգային օրակարգի շրջանակում: Հետևաբար՝ ստացվում է, որ նահանջի տեղ չունեն խորհրդարանական այն ուժերը, որոնք հայտարարում են այդպիսի ընտրության անհրաժեշտության բացակայության մասին: Դա հիմնականում ՀՀԿ-ն է, որը չունի ֆորմալ մեծամասնություն, սակայն շարունակում է լինել խորհրդարանի ամենամեծ խմբակցությամբ ուժը: Մյուս կողմից, ՀՀԿ-ում կան, օրինակ, պատգամավորներ, ինչպես Ալիկ Սարգսյանը, որոնք հայտարարում են՝ եթե կուսակցությունը գնաց իշխանության ուղղուն դեմ, ապա ինքն այդ խաղում չկա: Կասկած չկա, որ Ալիկ Սարգսյանն իր այդ տրամադրությամբ միակը չէ:

Այդ իմաստով՝ խորհրդարանի ուժերը, լինի դա ՀՀԿ-ն, թե մյուս կուսակցությունները՝ ՀՅԴ, ԲՀԿ, չունեն օրակարգին դիմադրելու ռեսուրս, և այդ իմաստով, խնդիրը թերևս, այն է, թե նրանք քաղաքական խորհրդակցությունների փուլում խաղի կանոնների, ընտրական պայմանների առումով ինչքան տարածություն կկարողանան կորզել նոր իշխանությունից, Նիկոլ Փաշինյանից: Թերևս ակնհայտ է, որ ինչ-որ տարածություն Փաշինյանը կտա, քանի որ այստեղ կա մի խնդիր: Խորհրդարանում չի կարող լինել մեկ ուժ՝ միայն «Քաղաքացիական պայմանագիրը», կամ դրա հիմքով կազմված որևէ դաշինք: Խորհրդարանում պետք է լինի առնվազն երկրորդ ուժ, եթե ոչ երրորդ, չորրորդ: Հետևաբար պետք է ընտրական պայքարի, խաղի այնպիսի կանոն, որը մյուս քաղաքական ուժերին կտա խորհրդարան անցնելու հնարավորություն՝ հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանը, թերևս մեծ հավանականությամբ, կկրկնի Երևանի ավագանու արդյունքը, եթե, իհարկե, այդ ընթացքում թույլ չտա որևէ կոպիտ սխալ, ինչի հավանականությունը մոտ է զրոյի:

Իսկ Երևանի ընտրությունը ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքական դաշտում ներկայումս եղած ուժերը, գրեթե առանց բացառության, ունեն խորհրդարանի շեմն անցնելու խնդիր: Ֆորմալ իմաստով «Լույս» դաշինքն ու ԲՀԿ-ն Երևանում անցել են այդ շեմը, սակայն պետք է նկատել, որ, ընդհանուր առմամբ, իրավիճակը խորքային առումով նրանց օգտին չէ, որ զարգանում է: Ի վերջո` համապետական ընտրությանը Նիկոլ Փաշինյանի վստահության քվեի հավանականությունը լինելով ավելի մեծ, ըստ էության, ավելի նվազեցնում է Երևանում քվե ստացած ուժերի ցուցանիշի աճի հավանականությունը: Իսկ եթե հաշվի առնենք, որ խորհրդարանի ընտրությանը կներգրավվեն մի քանի նոր ուժեր, իսկ այդպիսի մտադրություն ունեցողներ կան, որոնք չեն մասնակցել Երևանում, բայց կմասնակցեն խորհրդարանի ընտրությանը՝ ՀԱԿ, ՀՀԿ, «Սասնա ծռեր», Ռոբերտ Քոչարյան (ենթադրաբար), ապա ավագանիում մասնակցած ուժերի համար խնդիրը կդառնա ավելի բարդ: Այդ բոլորը պայքարելու են, այսպես ասած, թափուր 20 տոկոսի տիրույթում:

Այդպիսով, ակնառու է, որ կա Նիկոլ Փաշինյանի թիմից բացի, 5 տոկոսի հաղթահարման խնդիր ունեցող որևէ այլ ուժի հարց: Մինչդեռ հասկանալի է, որ պառլամենտը չի կարող ներկայացված լինել մեկ ուժով: Ըստ այդմ՝ իշխանությունն ունի շահագրգռություն, որպեսզի խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարեն այլ ուժեր ևս, որոնք կկազմեն ընդդիմությունը կամ ընդդիմության նշաձողը, որը նույնիսկ ունի սահմանադրական շրջանակ՝ առնվազն 1/3-րդ: Դա էլ նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը խաղի կանոնների առումով հակված կլինի փոխզիջման և անցողիկ հնարավորությունները մեծացնելու հարցում համաձայնության: Սակայն եթե քաղաքական որևէ ուժ այդ հակվածությունը կդիտարկի որպես թուլություն և ավելին պահանջելու հնարավորություն, կարող է գործել ճակատագրական սխալ: Բանն այն չէ, որ իշխանությունը կպատժի այդ ուժին:

Թավշյա հեղափոխության ստեղծած քաղաքական նոր իրավիճակի առանձնահատկությունը հենց այն է, որ պատժողն այս դեպքում իշխանությունը չէ, այլ հասարակությունը: Թյուրիմացությունը թերևս սկսում է այդտեղ, երբ ոմանք կարծում են, թե Նիկոլ Փաշինյանն է առաջնորդում հանրությանը: Մայիսի 8-ից իրավիճակը լրիվ այլ է, և հանրությունն է առաջնորդում Փաշինյանին, պարզապես հուժկու աջակցությամբ: Ամբողջ խնդիրը հենց այն է, որ առաջացնում է հատկապես նախորդ համակարգի մասնակիցների թյուրընկալումը, որ աջակցությամբ առաջնորդելու քաղաքական փիլիսոփայությունը խորթ է այդ համակարգին: Այդ համակարգում առաջնորդը նույնականացվում է մտրակի հետ: Մինչդեռ հանրությունն առաջնորդում է աջակցությամբ, իսկ մտրակով՝ քշում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում