Ամերիկուհին կիսվել է բարերում կպչուն երիտասարդներից ազատվելու գործող միջոցով: Այս մասին հայտնել է Ashontez կեղծանվամբ օգտատերը:
Տղամարդու խոսքով՝ իր լավագույն ընկերուհուն միշտ «զզվելի» երիտասարդներ են մոտենում, որոնք ցանկանում են ծանոթանալ: Նրանցից մեկը սրճարանում այնքան է ձանձրացրել աղջկան, որ նա ստիպված տվել է իր հեռախոսահամարը՝ արգելափակելով տվյալ բաժանորդին: Սակայն դա չի օգնել. նոր ծանոթը սկսել է հետապնդել աղջկա ընկերներին: Ի վերջո, միջամտել է ոստիկանությունը:
Ashontez-ն ընկերուհուն խորհուրդ է տվել նման դեպքերում նշել իր հեռախոսահամարը: Նա մի քանի անգամ այդպես է արել, ուստի պոտենցիալ երկրպագուների հետ շփվել է ընկերը, որը հասցրել է ծիծաղել նրանց վրա:
Օրինակ՝ Դերիք անունով տղամարդն աղջկան զբոսնելու է հրավիրել և իր սեռական օրգանի լուսանկարն ուղարկել: Ծաղրելով նրան՝ Ashontez-ն իր սեռական օրգանի լուսանկարն է ուղարկել: