Wednesday, 24 04 2024
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել

Փաշինյանը ՄԱԿ-ում ասաց պարզ ճշմարտություն. ԼՂ կարգավորման հարցով շահեկան վիճակ է ստեղծվում

Ինչպես արդեն գիտեք, Հայաստանի վարչապետը ծավալուն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում, որի ընթացքում անդրադարձ է կատարել նաև ԼՂ խնդրին։ Հայաստանի վարչապետը վերահաստատել է Հայաստանի կառավարության ծրագրային առաջնահերթությունը և ասել է, որ Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի համար բացարձակ առաջնահերթություն են բանակցությունների գործընթացում, և հաստատել է Հայաստանի հավատարմությունը խնդրի խաղաղ կարգավորմանը։ Նա նաև հավելել է, որ Հայաստանը շարունակելու է իր կառուցողական համագործակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով՝ ընդգծելով, որ «սա միջազգային մակարդակով միակ օրգանն է, որն ունի մանդատ այս հակամարտության կարգավորման համար»: Ինչո՞ւ է կարևոր այս ուղերձը լսել Հայաստանի նոր իշխանությունների կողմից․ Առաջին լրատվական»- ի հետ թեմայի շուրջ քննարկմանը մասնակցեցին «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն, Հայաստանում ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը և միջազգայնագետ, լրագրող Արշալույս Մղդեսյանը:

Ա. Մարջանյանի գնահատմամբ՝ վարչապետի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած ելույթը տեղին էր և ճիշտ. «Շատ կարևոր էր, որ վարչապետը Հայաստանի քաղաքական և ներքաղաքական իրավիճակը ներկայացրեց համաշխարհային հումանիտար համատեքստում: Հնչեցրեց շատ համարժեք մտահոգություններ՝ ընդգծելով Հայաստանի անվտանգության և արցախյան հիմնախնդրի կարգավորման առաջնայնությունը»:

«Վարչապետն իրատեսական գնահատականներ է տալիս, և ճիշտ է անում, որովհետև արտաքին քաղաքականության մեջ հին ու նոր Հայաստան չկա, կան արտաքին քաղաքական խնդիրներ, որոնք տարիներով կուտակված են և չեն կարող մեկ բանաձևով լուծվել: Արցախի հիմնախնդիրը առաջին հերթին ինքնության խնդիր է, և այդ հակամարտությունը շատ դժվար է լուծել բանակցային այն տարբերակով, որն այսօր գոյություն ունի: Հռետորաբանության առումով կարևոր է ցույց տալ, որ նախորդ գիծը շարունակվում է՝ կապված խաղաղ բանակցությունների հետ»,- նշեց Ա. Մղդեսյանը:

Ռ. Մեհրաբյանի խոսքով՝ մեր պետությունը նույն է, և շահերի քարտեզը չի փոխվում, բայց այլ են շեշտադրումները. Նոր իշխանությունները, այնուամենայնիվ, ավելի համառ են Արցախին ներառելու բանակցային ձևաչաձի մեջ:
Փաշինյանն ասաց պարզ տրամաբանական հարց՝ ուզո՞ւմ ենք լուծել ղարաբաղյան հարցը, թե՞ ոչ, եթե ուզում ենք, ապա պետք է գոնե նվազագույն պայմաններն ապահովվեն»:

«Հետխորհրդային տարածքի Կոսովոն այժմ Արցախն է,- նշեց Ռ. Մեհրաբյանը:- Կոսովոյի նախադեպը Հայաստանը պետք է օգտագործեր շատ ուժգին»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում