Friday, 19 04 2024
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Նիկոլ Փաշինյանը չփոխեց վեկտորը, բայց փոխեց կոնցեպտը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Նիկոլ Փաշինյանի ելույթը ըստ էության Հայաստանի նոր իշխանության յուրօրինակ արտաքին քաղաքական կոնցեպտ էր, որի բացակայության մասին անցնող ամիսներին շատ էր խոսում հատկապես իշխանությունից հեռացված ՀՀԿ-ն, նաև քաղաքականություն վերադարձած Ռոբերտ Քոչարյանը: Իրականում կոնցեպտի բացակայություն թերևս չկար, առավել ևս, որ բավական բարդ է ներկայումս նույնիսկ խոսել որևէ կոնցեպտի մասին, երբ գտնվում ենք արագ փոխվող և գրեթե ամեն ժամ նոր իրողություններով համալրվող աշխարհաքաղաքական մի շրջանում, որը առանց չափազանցության հնարավոր է գնահատել որպես նոր աշխարհակարգի ձևավորման գործընթաց:

Այս պարագայում կոնցեպտուալ առումով Հայաստանն ունի թերևս մի խնդիր՝ հնարավորինս հարթեցնել որևէ սուր անկյուն կամ դրա ռիսկ և ազդակ հղել աշխարհին, որ շարունակելու է հարաբերություն կառուցել ոչ թե աշխարհաքաղաքական կենտրոնների միջև դիմակայության, այլ նրանց շահերի համադրման վրա: Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից վերահաստատել է այդ իրողությունը, որ գալիս էր դեռևս նախորդ իշխանությունից: Այդ իմաստով ՄԱԿ-ում նրա ելույթը գործնականում մեսիջ էր աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին, և հատկանշական է, որ այդ մեսիջը հնչում է հենց ՄԱԿ-ի ամբիոնից: Դա խորհրդանշում է թերևս այն, որ Հայաստանը ներկայանում է որպես ինքնիշխան պետություն, միջազգային իրավունքի սուվերեն սուբյեկտ, և դրա վրա է կառուցվելու սուր անկյունների բացառման քաղաքականությունը: Այդ իմաստով ՄԱԿ-ի ամբիոնը խորհրդանշում էր նաև այն, որ Երևանը չի պատրաստվում փակվել, այլ պատրաստ է նախաձեռնող լինել բոլոր ուղղություններով:

Այս տեսանկյունից սկզբունքորեն թվում է, որ չկա որևէ տարբերություն նախորդ իշխանության համեմատ, և առկա է կարևոր շարունակություն: Շարունակությունն իսկապես կարևոր է, սակայն դա ամենևին չի նշանակում տարբերության բացակայություն: Տարբերությունն ակնառու է, պարզապես ոչ թե դրսում, այլ ներսում: Հայաստանը սկսում է տարբերվել ներսում, և այստեղ կա առանցքային հանգամանք: Արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է: Հայաստանում կան շրջանակներ, որոնք համարում են, թե Հայաստանի դեպքում ներքինն է արտաքինի շարունակությունը: Այստեղ, սակայն, բարդույթ է, ոչ թե իրավիճակի ախտորոշում: Այստեղ փոքրության բարդույթ է, որի շրջանակում էլ կառուցվել է արտաքին քաղաքականությունը տարիներ շարունակ: Այլ կերպ ասած՝ հիմքում եղել է ոչ թե այն, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանը, այլ այն, թե ինչ են մտածում Հայաստանի մասին: Հետևանքը եղել է այն, որ Հայաստանը տարեցտարի արտաքին քաղաքականության սուբյեկտից վերածվել է օբյեկտի, ինչի հասունացող հետևանքի գագաթնակետն էլ եղել է ապրիլյան քառօրյա պատերազմը: Դրանից հետո Հայաստանի իշխանությունը գիտակցեց, որ, երբ ներքին քաղաքականությունն է դիտարկվում արտաքինի շարունակություն, ապա դա հանգեցնում է արտաքին կատակլիզմների, որին դիմակայելու ներքին ռեսուրսը լինում է անբավարար՝ բերելով ցավալի կորուստների: Սակայն ժամանակի ընթացքում դրա գիտակցումը ստորադասվեց իշխանության պահպանման բնազդին, և Հայաստանի իշխանությունը սկսեց վերստին դառնալ ներքինն արտաքինի շարունակություն դիտարկող «կոնցեպտին»:

Հայաստանում թավշյա հեղափոխությունը դրանից դուրս գալու հնարավորություն է, և Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած ելույթը կառուցված էր հենց դրա վրա՝ Հայաստանն այլևս իրենից ներկայացնում է նոր և հետաքրքիր մի մոդել ու այդ մոդելի վրա էլ կառուցում է իր արտաքին քաղաքականությունը, որը չի ենթադրելու ուղղությունների և վեկտորների փոփոխություն, այլ ենթադրելու է բովանդակային փոփոխություն՝ աշխարհին տալով ավելին և ավելին ակնկալելով աշխարհից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում