Tuesday, 09 06 2026
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. ոչխարների սպանդ և հարձակում գյուղացիների վրա

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Արտամետ գյուղի բնակիչ, 50-ամյա Տոնական Ղազարյանը Բաղրամյան-Արտամետ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին իր կողմից վարած Mitsubishi Montero մակնիշի 33 VՏ 128 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է Նոր-Արտագես գյուղի բնակիչ, 43-ամյա Զադա Բրոյանին պատկանող ոչխարի հոտին:

Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է shamshyan.com-ը, արդյունքում 35 ոչխարից 30-ը սատկել են, որոնց մեծ մասը ծագով են եղել:

shamshyan.com-ի հետ զրույցում Զ. Բրոյանն ու նրա հարազատները զայրացած հայտնում էին, որ վարորդը հոտին հարվածելուց հետո իջնում է ավտոմեքենայից ու հայհոյանքներով հարձակվում իրենց վրա, այնուհետև զանգահարում ու վթարի վայր է կանչում իր տղային, ով էլ Mercedes-ով ժամանում է իր ընկերների հետ ու նորից սկսում լկտի պահվածք դրսևորել իրենց նկատմամբ:

Այդ ամենից հետո սկսում են հարվածել Զ. Բրոյանին պատկանող ВАЗ 2121 մակնիշի 28 ՕՍ 490 համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ, ովքեր կարողանում են միայն հայտնաբերել Տ. Ղազարյանի ավտոմեքենան և այն տեղափոխում են ոստիկանության Բաղրամյանի հատուկ պահպանվող տարածք:

Արդեն կեսգիշերին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում Արմավիրի բժշկական կենտրոնից, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Տ. Ղազարյանը, սակայն գյուղացիներն իմանալով այդ մասին՝ հայտնում էին, որ նա ոչ մի վնասվածք էլ չի ստացել, պարզապես պատասխանատվությունից խուսափելու համար ժամեր անց դիմել է բժշկական օգնության:

Ըստ գյուղացիների պատմածի՝ Տ. Ղազարյանի կինը Արտամետի գյուղապետն է: Տուժածները հայտնում էին, որ իրենց միակ հույսը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է, քանի որ գյուղապետի ամուսինը իր տղայի հետ ամեն անգամ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք, սակայն Բաղրամյանի ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել՝ նրանց կարգի հրավիրելու համար:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում