Հետաքննությունը միջնորդել է Մարիա, Քրիստինա և Անգելինա Խաչատուրյան քույրերի պատժամիջոցը փոխելու մասին: Վերջինները հոր սպանության մեջ են մեղադրվում, հաղորդում է «Մոսկվա»-ն:
«Մեղադրյալներ Ա. Խաչատուրյանի, Ք. Խաչատուրյանի և Մ. Խաչատուրյանի կալանքը մինչև 2018 -ի դեկտեմբերի 28-ը որոշ գործողությունների արգելքով փոխարինելու քննչական մարմինների միջնորդությունը ներկայացվել է Բասմանի դատարան»,-հաղորդում է Բասմանի շրջանային դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարևան:
Ավելի վաղ հոր սպանության`Միխայիլ Խաչատուրյանի մեջ մեղադրվող քույրերից մեկին տեղափոխել են Մոսկվայի №2 մեկուսարանին կից հոգեբուժարան: