Տիբեթյան բուդդայականության հանրաճանաչ գուրու Սոգյալ Ռինպոչեն իր աշակերտներին տարիներ շարունակ սեքսուալ և ֆիզիկական բռնության է ենթարկել:
Մեկ տարի առաջ 71-ամյա լամային մեղադրանք են առաջադրել, և նա ստիպված է եղել լքել միջազգային կազմակերպության ղեկավարի պաշտոնը: Նրա չարաշահումների մասին գրում է The Sun-ը:
Նրա հետևորդների խոսքով՝ Ռինպոչեն իրեն երիտասարդ աղջիկներով էր շրջապատել և նրանց անվանում էր իր «դաքինիներ (բուդդայականության մեջ իգական սեռի ոգիներրը): Գուրուն նրանց բազմիցս նվաստացրել է, անգամ ստիպել է օգնել իրեն զուգարանում:
«Նա սիրում էր աշխատանքային ժողովներ գումարել, երբ զուգարանում էր և դուռը բաց թողնել: Նա նաև ծամում էր ուտելիքը և համբույրի միջոցով աղջիկների հետ կիսվում»,-ասել է աշակերտուհիներից մեկը:
Ռինպոչեի հետ համագործակցած լրագրողներից մեկի խոսքով՝ «նա սեքսուալ վայրի ախորժակ» ուներ, և ի վերջո «աղջիկների իսկական հարեմ ստացավ, որոնց սեքսի համար էր օգտագործում»: Բացի այդ, Ռինպոչեն ծեծել է իր աշակերտներին:
Սագյալ Ռինպոչեն հանրաճանաչություն է ձեռք բերել 1992-ին հրատարակված «Կյանքի և մահացության պրակտիկայի տիբեթյան գրքի» շնորհիվ: