Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակաշրջանում Թուրքիան «Mavi Balina-2018» ռազմածովային զորավարժություններ է իրականացնելու Միջերկրական ծովի արևելյան շրջանում:
Թուրքական գլխավոր հրամանատարության հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններին մասնակցելու են նաև ԱՄՆ-ն, Ադրբեջանը, Բահրեյնը, Ալժիրը, Քաթարը, Քուվեյթը, Պակիստանը, Ռումինիան և Սաուդյան Արաբիան:
Զորավարժանքների նպատակը հականավային պաշտպանության համար գործնական քայլերի ուսուցումն է: «Զորավարժություններին կմասնակցի 4 թուրքական ռազմանավ, 5 սուզանավ, տեխնիկական աջակցության նավ, 3 ինքնաթիռ և 6 ուղղաթիռ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի զորավարժություններ էին անցկացվել Բաքվում։