Ալեուտյան կղզիների մոտ քիչ առաջ տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7.4 բալ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
Ավերածությունների և զոհերի մասին դեռ չի հաղորդվում: Հայտնի է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 08:09-ին Ալյասկայի ափից 102 կմ հեռավորության վրա: Էպիկենտրոնի խորությունը կազմել է 40 կմ: Հայտարարվել է ցունամիի վտանգի մասին:











































