Friday, 08 12 2023
Պուտինը կմասնակցի նախագահական ընտրություններին
17:20
ԱՄՆ-ն քննադատել է Իսրայելին՝ Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մեծ թվի համար
Միրզոյանը կմեկնի Բրյուսել
«Անմիջնորդ» ՀՀ-Ադրբեջան բանակցությունների միջնորդը
Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Էրեբունի ամրոցն ունի զբոսաշրջային մեծ պոտենցիալ, որը չի օգտագործվում. ո՞վ է պատասխանատուն
ՀՀ է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, ինչը 11 ամսվա տվյալներով բացարձակ ռեկորդ է. Քերոբյան
ԱԱԾ-ի գաղտնի աշխատողները դատական իրավունքի իրացման խնդիր չունեն, կարգավորումներ կան
Դեմբելներն էին սովորեցնում… փայտի վառարան ունեինք, քնելու սենյակը պլիտաներով էլ էինք տաքացնում
Որոշեցինք աղոթել, հետո քնել. դուռը բացեցի, Եղիշի ձեռքը վառվում էր. պատմում է «կառաուլ» Լևոնը
Տարադրամի փոխարժեք այսօր
16:27
Եղանակը հայաստանում դեկտեմբեր 9
16:26
Եղանակը Աշխարհում դեկտեմբեր 9
Գազի փոխարժեք այսօր
Կենդանասերները դատախազության մոտ էին բերել Հրազդանում սատկացված շան մարմինը
ՌԴ նախագահական ընտրությունները կտևեն երեք օր
16:01
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ճորտերին ճնշող կալվածատիրոջ ձգտումը. որևէ սոուսով վիժեցնել արևմտյան հարթակները
Լուրերի օրվա թողարկում 16։00
15:50
Ավստրիայի ԱԳՆ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթուղթ կնախաստորագրվի
«Հայաստանին ձեռնտու է օգտվել խաղաղության հնարավորությունից». Էրդողան
Բենզինի փոխարժեք այսօր
15:36
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները դեկտեմբերի 9
«Top Weed» առցանց խանութ-հարթակով զբաղվել է խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ
Ադրբեջանը Իրանի դեմ պատերազմելու դուխ չունի, կշիռը ԱՄՆ-ի մոտ բարձրացնելու փորձարկումներ է անում
Իսրայելը հայտնել է Սիրիայում թիրախներ խոցելու մասին
Փոքր վթարների դեպքում խցանումներից խուսափելու համար՝ լուծումներ կառաջարկվեն
Ստրկություն չկա, կա ամուսնության իրավունքը. Կոնվենցիայի մյուս բոլոր դրույթները ՀՀ-ում խախտվել են
Հրազդանում տեղի ունեցած միջադեպից հետո հասարակությունը բաժանվել է երկու մասի. պատգամավոր

Քաղաքական կլոունադա է. Քոչարյանը սկսել է հարձակողական պաշտպանություն իրականացնել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ Երևանի ընդհանուր իրավասության դատարան հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին հայց է ներկայացրել: Քոչարյանը վարչապետին դատի է տվել Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հրապարակայնորեն արած մի արտահայտության համար: Մասնավորապես, երբ Փաշինյանը այդ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցին և ասել՝ «ի՞նչ է նշանակում անձեռնմխելիություն, ի՞նչ է, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու հետո ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ»: Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել, պահանջել ներողություն խնդրել այդ արտահայտության համար։

Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է միայն հրապարակային ներողություն։ Գումարային որևէ պահանջ ներկայացված չէ։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Քոչարյանների կողմից սա արդեն երրորդ դատական հայցն է նույն պահանջով։ Օրերս էլ հայտնի դարձավ, որ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանն է դատական հայց ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ։ Այս դեպքում էլ խնդիրը հայտնի գաղտնալսումից հետո ԱԱԾ և ՀՔԾ պետերի համատեղ ասուլիսի ժամանակ հնչեցված միտքն էր, որ «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դո¬լար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։

Մեկ այլ դատական հայց է ներկայացվել «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի դեմ։ Արա Պապյանի դեպքում դա¬տական հայցի առիթ է հանդիսացել օգոստոսի 17-ին Lragir.am կայքում զետեղված հարցազրույցում արտահայտած հետևյալ միտքը, որտեղ Պապյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի վարած սխալ տնտեսական քաղաքականության մասին, ասել էր. «Միգուցե, եթե այդ քաղաքականությունը ճիշտ լիներ, Հայաստանի տնտեսությունը ոչ թե 8 անգամ, այլ 18-20 անգամ զարգանար: Ես ինքս բավականին շատ դեպքեր գիտեմ, որ մարդկանց, օրինակ՝ Մոսկվայից եկած ներդրողներին, ուղղակի ֆիզիկապես ծե¬ծելով՝ ձեռքներից խլել են բիզնեսը և ասել, օրինակ, որ հեռախոսների բիզնեսը վաղվանից պետք է մենակ Սեթոն անի՝ անգամ չթողնելով, որ խանութների ապրանքը վաճառեն»:

Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր ունի նաև լրատվամիջոցների դեմ՝ մասնավորապես, «Ժամանակ» օրաթերթի։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի խոսքով՝ Քոչարյանների կողմից այս հայցերի շքերթը «դատավարական կլոունադա է»։ Ինչ վերաբերում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցին, ապա այն դատավարական իմաստով ենթակա է առնվազն կասեցման, քանի որ Քոչարյանի վերաբերյալ քննվում է քրեական գործ, և որևէ քաղգործով առաջընթաց ակնկալելն այս պահին պարզապես միամտություն է։ «Քաղգործով ոչ մի առաջընթաց չի կարող լինել։ Քաղաքացիական գործը ենթակա է կասեցման, եթե դրա քննությունն անհնարին է մինչև մեկ այլ քաղգործով, քրեական գործով կամ վարչական գործով գործի քննության ավարտը։ Հնարավոր է այս պահին քննվող քրեական գործով քննվում և հիմնավորվում է այն ամենը, ինչի մասին հրապարակային հնչեցվել է։ Կրկնում եմ՝ այս հայցի վարույթը ենթակա է կասեցման»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սիրունյանը՝ արդեն որպես քաղաքացի, այլ ոչ թե փաստաբան հավելելով, որ «Քոչարյանը իր նմանների գլուխն է կորցրել, որ զբաղված է վարչապետին դատի տալու ֆոկուսներով»։

«Քոչարյանն անհաջող կատակ է անում, որի վերջը ես լավ չեմ տեսնում որպես քաղաքացի, որովհետև եթե մեր հանրությունը սկսի հայցախեղդ անել Քոչարյանին, ապա նրան իր չորս փաստաբանն էլ չի օգնի։ 400 փաստաբան է պետք լինելու»,- ասաց Սիրունյանը՝ հավելելով, որ ինքն էլ այս պահին մտածում է մի հայց ներկայացնել դատարան Քոչարյանի ոչ մահմեդական լինելը ապացուցելու պահանջի մասին։

Հիշեցնենք, որ յութուբում մի կարճ տեսանյութ կա, որտեղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին ասում է՝ որ ասում եմ՝ հայ չես, չես հավատում, «Հայր մերը» գիտես գոնե։ Քոչարյանն էլ ծիծաղում ու ավելացնում է, որ ալբանացի է։ «Քաղաքացի եմ, ուզում եմ իմանամ՝ երկրորդ նախագահը մուսուլմա՞ն էր, թե՞ ոչ։ Եթե մի քիչ էլ բարկացնեն, հայցը կներկայացնեմ։ Եթե որոշել ենք դատարանը հենց այնպես դարձնել բողոքի գիրք, ես դրա ձևը ավելի լավ գիտեմ։ Քոչարյանին լիքը հարցեր ունեմ, կսկսեմ հերթով հայցերով պարզել դրանք, եթե նա շարունակի իր այս գործելաոճը։ Եթե նա որոշել է վերջին շրջանի լրջագույն գործընթացները վերածել կլոունադայի, մենք գիտենք այդ կլոունադայի դեմն առնելու ձևը։ Կրկնում եմ՝ այս հայցը դատավարական իմաստով համարում եմ դատավարական անբարեխղճություն, հասարակական իմաստով դա քաղաքական կլոունադա է»,- նկատեց Սիրունյանը՝ հավելելով. «Մի բան է միայն ինձ ուրախացնում, որ դատարանները գործադիր իշխանության մասնաճյուղ դարձրած Քոչարյանը ի վերջո հասկացավ, որ ՀՀ-ում դատական իշխանություն կա»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ Քոչարյանները այս դատական հայցերով որոշել են հարձակողական պաշտպանություն իրականացնել։ «Պաշտպանվելու նաև նման տարբերակ կա։ Ինչքան թույլ, անկազմակերպ, անգործունյա, թերացող ու վախվորած լինի մեղադրող կողմը, նույնքան ակտիվ, բարձրագոչ ու հարձակողական մարտավարություն կընտրեն Քոչարյանի թիմը և ինքը՝ Քոչարյանը։ Այստեղ զարմանալու ոչինչ չկա»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ իրեն ավելի շատ զարմացնում է նախաքննությունը իրականացնող մարմնի դանդաղկոտությունը։

«Ես, իհարկե, չգիտեմ, թե ինչ է արել ու անում այսօր նախաքննական մարմինը, չեմ բացառում, որ լուրջ բան արած լինեն, բայց դատելով Քոչարյանի և նրա փաստաբանների հարձակողական ոճից՝ նրանք իրենց հարմարավետ են զգում։ Եվ ոչ միայն Քոչարյանը և նրա թիմը։ Վերջին շրջանում զարմանալի համարձակություն են ձեռք բերել Սերժ Սարգսյանի շրջապատի վախվորածները։ Ժամանակ առաջվա նրանց վախեցած կերպարից հետք չի մնացել։ Հայտարարություններ են անում ու պահանջներ են ներկայացնում։ Կարծում եմ՝ նրանք, ի դեմս դատական իշխանության, հզոր աջակից են տեսնում, ինչը իրենց լրացուցիչ պաշտպանություն ու ինքնավստահություն է հաղորդում»,- ընդգծեց Վարդան Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում