Մայնի Ֆրանկֆուրտի բազմաբնակարան շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 16 մարդ է տուժել: Տուժածներից երկուսի վիճակը ծանր է գնահատվում: Այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցիչը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Դեպքը տեղի է ունեցել գիշերը: Հրդեհը բռնկվել է շենքի միջանցքում: Հրդեհի բռնկման պատճառները դեռևս չեն պարզվել:








































