Ուրբաթ Ժնևում Եվրամիության և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալները սկսել են բանակցությունների երկրորդ օրը Թեհրանի միջուկային ծրագրի հարցով:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մանին, երկկողմ հանդիպումը, որին մասնակցում են Էշթոնի տեղակալ Հելգա Շմիդը և Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին, անցկացվում է փակ դռների հետևում՝ ժնևյան հյուրանոցներից մեկում:
Իրանական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ նախօրեին, բացի երկկողմ հանդիպումից, կայացել է խորհրդակցություն եռակողմ ձևաչափով՝ քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանի մասնակցությամբ:










































