Առանց հսկողության մնացած անգլիական գրեյհաունդ շան ձագը իր տերերի տանը դարձել է պայթյունի պատճառ՝ գրում է Metro-ն:
Դեպքի վայր են հրավիրվել հրշեջները, վնասը կազմել է մոտ 2 հազար ֆունտ-սթեռլինգ: Ընդ որում՝ Զևս անունով շնիկը չի տուժել:
Կենդանու տերերի խոսքով՝ տանտերերը գնացել էին գնումների ու նրան մյուս կենդանիների հետ թողել էին տանը, սակայն 10 րոպե անց հարևանները նրանց հայտնել են պայթյունի մասին:
Պարզվում է՝ շնիկը կրծել է դեզոդորանտի շիշը, որից դուրս եկած գազը տաքանալով էլեկտրական լույսից՝ պայթել է, ինչի հետևանքով այրվել է բազմոցը:










































