Թերթի տեղեկություններով՝ ԲՀԿ տեղական կառույցներում այս օրերին ճշտում են ընտրողների ցուցակները, մեկառմեկ ստուգում են՝ ընտրողները Հայաստանո՞ւմ են, թե՞ ոչ, և ինչ կողմնորոշում ունեն. «Որոշ տեղեկություններով՝ սա արվում է աշնանը կոալիցիայից ԲՀԿ-ի հնարավոր դուրս գալու կոնտեքստում: Մինչ այդ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում է ինտենսիվ հանդիպումներ ունենալ հասարակության շերտերի հետ ու գումարային խրախուսանքների արժանացնել նրանց: Գագիկ Ծառուկյանի վերջին հանդիպումը մշակույթի գործիչների հետ էր: Եթե գյուղացիներին ԲՀԿ-ն կարտոֆիլ ու ցորեն էր բաժանում, ապա մշակույթի գործիչներին 100 մլն դրամ է խոստացել: Նախընտրական հանդիպում հիշեցնող հանդիպմանը ներկա են եղել Ռոբերտ Ամիրխանյանը, Ջիվան Գասպարյանը, Վանուշ Խանամիրյանը: Ծառուկյանը խոստացել է «ճիշտ օգտագործման դեպքում» ավելացնել գումարը»,- գրում է թերթը և հավելում, որ պարուսույց Վանուշ Խանամիրյանն այնուհետև հայտարարել է. «Ես էս անձի համար ամբողջ կյանքս ուզում եմ տալ»:










































