Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է Ֆրանսիայի առաջնություն տեղափոխվել:
ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել լոնդոնյան ակումբի և Բելգիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը: Le Parisien-ի տեղեկությունների համաձայն` ֆրանսիացիներն արդեն բանակցություններ են սկսել «Չելսի»-ի ղեկավարության հետ:
Ֆուտբոլիստը դեմ չէ տրանսֆերային գործարքի իրականացմանը, որի արժեքը կարող է 50 մլն եվրո կազմել: Հավանաբար, գործարքը պաշտոնապես կձևակերպվի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:








































