Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը նոր օրենքներ է ներմուծում՝ պաշտպանելու իր տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները: Այժմ ցանկացած մարդ կարող է պատժվել ամենափոքր իրավախախտման համար, օրինակ՝ այդ օբյեկտների մոտ շատ հետ զբոսնելու համար: Չի կարելի նաև վրան տեղակայել, լուսանկարներ անել, ֆուրգոն կանգնեցնել և այլն: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Մեծ Բրիտանիայում ամերիկյան ռազմաբազաների շրջակայքում արգելված է ընդհանուր առմամբ գործունեության 20 տեսակ: Կառավարությունը հիմնվում է երկդարյա վաղեմության օրենքի վրա, որի վերահսկողությունն իրականացնում է երկրի ՊՆ-ն: Դա նշանակում է, որ օրինագիծը չպետք է քննարկվի խորհրդարանում և կարող է գործել առանց նրա հավանության:
Նոր օրենսդրությունը վերաբերում է 150 բազաների, այդ թվում՝ երկու ռազմաօդային բազաների, որոնք, ըստ էության, հանդիսանում են ԱՄՆ-ի գաղտնալսման հիմնական կենտրոնները:











































