Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Մենք «մտադիր չենք» որևէ բան առաջարկել նրա դիմաց, ինչը «պատկանում» է մեզ»

Euronews-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի անձնական ներգրավվածությունը կողմերին հնարավորություն է տալիս հասնելու համաձայնագրի կնքմանը: Մենք ավելի շուտ լավատեսորեն ենք տրամադրված: Մենք կարծում ենք, որ հայկական կողմը կառուցողական դիրքորոշում կցուցաբերի, մեզ կբավականացնի քաղաքական կամքը և հակամարտությունը արագորեն կլուծվի:

Բանակցային գործընթացը հենված է միջնորդների կողմից երկու երկրներին առաջարկված հիմնարար սկզբունքների վրա, որոնք համընկնում են միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հետ: Դա երկրի տարածքային ամբողջականությունն է և ազգերի ինքնորոշման իրավունքը: Այդ սկզբունքները չեն վիճարկվում, դրանք այնքան կարևոր են, որ պետք է ներառվեն խաղաղության պայմանագրում:

Մեր փոխզիջումների հետ կապված` պետք է նշեմ, որ բազում տարիներիընթացքում մեր դիրքորոշումը հստակ է, և ես անձամբ բազմիցս հրապարակավ արտահայտվել եմ այդ մասին: Իրականում մենք «մտադիր չենք» որևէ բան առաջարկել նրա դիմաց, ինչը «պատկանում» է մեզ: Լեռնային Ղարաբաղը «դարեր ի վեր պատկանել է» Ադրբեջանին, դա միջազգայնորեն ճանաչված «ադրբեջանական տարածք» է: Մենք «պատրաստ ենք» Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և այնտեղ վերադարձողներին տրամադրել ամենալայն ինքնավարության երաշխիքներ, ինչը հնարավոր է միայն խաղաղության դեպքում:
Ինքնավարության տեսակը «կհանդիսանա» մեր հետագա բանակցությունների քննարկման առարկան, և մենք կարծում ենք, որ դա կարող է լինել լայն ինքնավարություն: Եվրոպայում գոյություն ունեն մեզ համար ինքնավարությունների դրական և լավ օրինակներ:

Դրանցից է Իտալիայի ու Տիրոլի օրինակը, ինչպես նաև այլ վայրեր, ուր կենտրոնական իշխանությունը մեծ ուշադրություն է հատկացնում ինքնավարություններում բնակվողներին: Ադրբեջանը մեծ ֆինանսական հնարավորություններ ունի, և մեզ համար մեծ խնդիր չէ Լեռնային Ղարաբաղի տնտեսական ու սոցիալական զարգացման համար լուրջ ծրագրեր ձեռնարկելը:
Մինչ որոշ ժամանակ, Հայաստանում գերակայում էր այն կարծիքը, որ նա այնքան ժամանակ կպահպանի ստատուս-քվոն, որքան որ դա կհաջողվի նրան: Սակայն վերջին ամիսների իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԱՄՆ, Ռուսաստան ու Ֆրանսիա) համանախագահներն ու այդ երկրների ղեկավարները հանդես եկան պարզ հայտարարությամբ, որում ասվում էր, որ ստատուս-քվոն անընդունելի է:

Աշխարհում հստակ հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ: Զինադադարն էլ շատ փխրուն է: Զինադադարի ու բաժանարար գծի մշտական խախտումները մեծ անհանգստություն են առաջացնում թե´ Ադրբեջանում, թե´ Հայաստանում, թե´ միջազգային հանրության մոտ:
Մյուս կարևոր պահն այն է, որ վերջին տարիներին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժերի հարաբերակցությունն «արմատականորեն» փոխվել է: Օրինակ, այսօր Ադրբեջանի պետական բյուջեն 10 անգամ գերազանցում է Հայաստանի պետական բյուջեն: Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի ողջ պետական բյուջեն: Այդպիսին է իրողությունը: Ժամանակի ընթացքում երկու երկրների միջև գոյություն ունեցող այդ անդունդն ավելի է խորանում»:

Այստեղ «դարեր ի վեր» Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին պատկանելու մասին խոսող Ալիևին պետք է հիշեցնել, որ միջնադարում պարսիկները տարածաշրջանի դաշտային մասն անվանում էին Բաղ-ե-Սեֆիդ (Սպիտակ այգի), իսկ լեռնային հատվածը Բաղ-ե-սիյահ (Սև այգի), որն էլ հետագայում թյուրքալեզու ցեղերը թարգմանեցին` անվանելով Ղարաբաղ:

Բացի այդ, չպետք է մոռանալ, որ Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է Ազգերի Լիգայի կողմից չճանաչված և 1918 թվականի մայիսի 28-ից 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ժառանգորդը, իսկ Ղարաբաղը մինչև 1921 թվականը (հուլիսի 5-ի Կովբյուրոյի որոշման վերանայումը) չի պատկանել Ադրբեջանին: Ազգերի Լիգայի կողմից Ղարաբաղը ճանաչվել է որպես վիճելի տարածք, այն չի ճանաչվել որպես Ադրբեջանի տարածք:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական ծախսերի հարաբերակցությանը, ապա Ալիևը «մոռանում» է Ռուսաստանի կողմից հարյուր միլիոնավոր դոլարների սպառազինության տրամադրումը, ինչը միտված է տարածաշրջանում ուժերի հարաբերակցության հավասարակշռմանը:

Ի դեպ, տարեսկզբին Ежедневный журнал պարբերականի ռազմական մեկնաբան Ալեքսանդր Գոլցը նկատել էր. «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարիների ընթացքում բավականին ռազմական տեխնիկա է գնել: Սակայն դա ամեն դեպքում ընդամենը երկաթ է: Հայկական բանակի մարտունակությունը շատ ավելի բարձր է, քան ադրբեջանական բանակինը: Հայկական բանակի սպայակազմն առավել լավ է նախապատրաստված»:

Իսկ օրեր առաջ էլ վրացական «Արսենալի» ռազմա-վերլուծական պարբերականի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին հայտարարեց, որ պատերազմի ժամանակ կարևոր դեր է խաղում ոչ միայն ռազմական տեխնիկան, այլև ռազմական գործողությունների պլանավորումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում