Thursday, 18 04 2024
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում

Լարված վիճակ Երևանում․ «պատերազմ» ԲՀԿ-ի ու ոստիկանության միջև

Երևանի ավագանու ընտրությունների Լռության օրը իշխանությունների ու ԲՀԿ-ի միջև լարվածությունը հասավ կուլմինացիային։ Հակադրության այս ֆոնն, անշուշտ, ավելի խորքային հիմքեր ունի ու ավելի մեծ հետևանքներ է ունենալու՝ դուրս գալով ընտրական այս գործընթացի շրջանակից։

Բացի այդ՝ այսօրվա միջադեպերը լրջորեն կարող են ստվերել երևանյան ընտրությունները, որոնք առաջինն են հեղափոխությունից հետո ու գրեթե էտալոնային են համարվում իշխանությունների կողմից։

Նախ՝ կեսօրից հետո «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը և մի խումբ երիտասարդներ ներխուժել են «Մեդիա կենտրոն», որտեղ «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը ներկայացնում էր նախընտրական շրջանում իր կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքները և նշում էր, որ ընտրակաշառքի մասին բազմաթիվ ահազանգեր են ստացել, որոնք հիմնականում վերաբերել են ԲՀԿ-ին։ Պատգամավորն ու նրան ուղեկցող երիտասարդները ասուլիսի մասնակիցներին մեղադրել են իրենց հասցեին կեղծ տեղեկություններ տարածելու համար։

Անկեղծ ասած՝ մի փոքր տարակուսելի է, որ դիտորդական խմբի համակարգողներից մեկը՝ Դանիել Իոննիսյանը, ակնհայտորեն շահագրգիռ, սուբյեկտիվ գնահատականներ էր հնչեցնում ԲՀԿ-ի հասցեին՝ չներկայացնելով կոնկրետ ապացույցներ, ավելին՝ նշելով, որ դրանք իրենց տրամադրության տակ չկան։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իոննեսյանը վարչապետին կից մասնագիտական հանձանաժողովի համակարգող է՝ այս փաստը դարձավ քաղաքական շահարկումների ու քննարկումների թեմա։ Եթե անգամ Իոննիսյանն օբյեկտիվորեն իրականացնում է դիտորդական առաքելություն, միևնույն է՝ տպավորություն ստեղծվեց, որ նա լատենտ հակաքարոզչություն է իրականացնում ԲՀԿ-ի դեմ, ընդ որում՝ իշխանության ցուցումով։

«․․․Դանիել ջան, աշխատելով Նիկոլի թիմում, դու չես կարող չեզոք դիտորդ լինել։ Ակնհայտ բան է։ Ու, բնականաբար, քո արածը, ու նաև միաժամանակ այլ օգտատերերի նման սուտ լուրեր տարածելը, կազմակերպված հակաքարոզ է մի ուժի նկատմամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը՝ հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանն, ինչին անմիջապես հակադարձել է Դանիել Իոննիսյանը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Մենք հավաստի ապացույցներ ենք ձեռք բերել, որ «Բարգավաճ Հայաստանը» հանրահավաքներին մասնակցելու համար մարդկանց ապօրինաբար վճարել է: Ավելին, ԲՀԿ-ի ներկայացուցիչները վախեցնում են մեզ ազդարարողներին»:

Ահա՝ այսպես, սակայն պարզվեց, որ սա իրադարձությունների միայն սկիզբն է ու, այսպես ասած, կինոն դեռ առջևում է։

Ոստիկանությունը շուտով հաղորդագրություն տարածեց, որ ժամը 15:45-ին մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գևորգ Չաուշի արձանի մոտ գտնվող նախընտրական շտաբներից մեկում տարեց մարդկանց ընտրակաշառք են բաժանում, ինչց հետո հայտնի դարձավ, որ իրավապահները խուզարկություն են անցկացնում ԲՀԿ-ի Աջափնյակի նախընտրական շտաբում՝ իրենց հետ բաժին տանելով կուսակցության երեք ներկայացուցիչների։

Ըստ ամենայնի՝ գործ ունենք կեղծ ահազանգերի հետ, համենայն դեպս՝ մինչև այս պահը ոստիկանությունը չի հայտարարել, թե ընտրակաշառքի դեպը բացահայտվել է, ինչը հիմք է տալիս, որ ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարեն քաղաքական հետապնդումների ու ճնշումների մասին։ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, թե այս ամենը սուտ մատնություն է իրենց կուսակցությունը, ընտրաթիմը կազմալուծելու նպատակով. «․․․Հիմա, հարգարժան պարոն Օսիպյան, կա՛մ Դուք սուտ մատնության հոդվածով քրեական գործեր կհարուցեք բոլոր այն անձանց հանդեպ, ովքեր սուտ մատնության գործողություն են կատարել և ուղղակի նպատակը մեկն է՝ կազմալուծել «Բարգավաճ Հայաստանի» աշխատանքը, մեր ակտիվիստների աշխատանքը, կա՛մ, պարոն Օսիպյան, մենք բարձրացնելու ենք Ձեր հրաժարականի հարցը, որովհետև Դուք չեք տիրապետում իրավիճակին»։

Իսկապես ստեղծվել է տարօրինակ մի իրավիճակ, որը կարող է անգամ կասկածի տակ դնել ընտրությունների լեգիտիմությունը։ Եթե ԲՀԿ-ն իսկապես ընտրակաշառք է բաժանում, ապա ոստիկանությունը պետք է ապացուցի դա՝ կոնկրետ փաստերով, ու ընտրակեղծարաները ենթարկվեն խիստ պատասխանատվության, հակառակ պարագայում՝ ոստիկանությունը պարտավոր է հետաքննություն իրականացնել ահազանգողների նկատմամբ՝ սուտ մատնության հատկանիշներով։

Եթե ոստիկանությունը երկու գործողություններից որևէ մեկը չի իրականացնում, ապա խիստ կասկածելի են թվում ահազանգերի իսկությունն ու նրա իրականացրած խուզարկությունների իրավաչափությունը՝ դրանից բխող հետևանքներով։ Այս պարագայում՝ ոստիկանապետի հրաժարականի պահանջը դառնում է համարժեք, հակառակ պարագայում՝ ոստիկանության վիճահարույց գարծողությունների պատասխանատվությունը մնում է իշխանությունների վրա։

Այս անցանկալի իրադրաձությունները կարող են լուրջ ստվեր նետել վաղվա ընտրությունների վրա, մանավանդ որ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը որոշում է կայացրել ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում գործուղել Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ։

Լռության օրվա սահմանափակումները թույլ չեն տալիս, որպեսզի մենք ավելի ծավալուն անդրադարձ կատարենք Նիկոլ Փաշինյանի թիմի ու ԲՀԿ-ի հակադրությանը։ Առայժմ սահմանափակվենք արձանագրումով, որ քաղաքապետական ընտրություններով այդ «պատերազմը» ոչ միայն չի ավարտվելու, այլ նոր ընթացք է ստանալու՝ դառնալով քաղաքական կյանքի հիմնական ինտրիգներից մեկը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում