shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ հրդեհ է բռնկվել Սոնա Ղևոնդյանին պատկանող Opel Vectra մակնիշի 35 ՏՏ 005 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կարճ ժամանակում հրդեհի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցները, 1 մարտական հաշվարկով կարողացել են մարել ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Մանրամասները՝ shamshyan.com-ում