Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուբեն Հայրապետյանի վերջին հարվածը․ Վանեցյանի համար անսպասելի էր, բայց․․․

Ռուբեն Հայրապետյանն այլևս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չէ: 17-րդ արտահերթ համաժողովի ժամանակ ֆեդերացիայի նախագահի պաշտոնին ընտրվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Ընտրություններից մեկ օր առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Վերջինիս նման քայլը բավական ծանր դրության մեջ է գցել Հայաստանի գլխավոր թիմին: Ռուբեն Հայրապետյանը համաժողովին չէր ներկայացել, ինչը կարելի է բոյկոտ համարել: Նշենք, որ Մինասյանի հրաժարականն երեկ ընդունվել էր հենց Հայրապետյանի կողմից: «Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականն անսպասելի էր: Միմյանց հետ չենք զրուցել: Մեկ անգամ հանդիպել ենք, և չէի սպասում, որ նա պետք է հրաժարական տա: Հաշվի առնելով այն, որ հրաժարականը եղավ անսպասելի` մենք հիմա շատ ակտիվ կերպով զբաղված ենք նոր գլխավոր մարզչի փնտրտուքներով: Արդեն գիշերվանից աշխատանքներն ակտիվորեն տարվում են: Ունենք մի քանի թեկնածու, որոնց անունները չեմ տա, բայց կասեմ, որ քննարկվում են տարբերակներ տեղից, և` արտերկրից:Առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում կներկայացվի Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի թեկնածուն», -լրագողների հետ հանդիպմանն ասաց Վանեցյանը: Փաստորեն, Մինասյանի հրաժարականն ընդունելով և համաժողովին չներկայանալով Ռուբեն Հայրապետյանը կրկին անգամ ցույց տվեց իր վերաբերմունքը հայկական ֆուտբոլի հանդեպ: Այո, հնարավոր է Մինասյանը չի ցանկացել աշխատել ՀՖՖ-ի նոր ղեկավարության հետ բայց, հայկական ֆուտբոլով մտահոգ յուրաքանչյուր ղեկավար պետք է գոնե փորձեր կանխեր ճգնաժամային իրավիճակը: Հայրապետյանը կարող էր չընդունել Մինասյանի հրաժարական, կամ գոնե խնդրի վերջնական լուծման վերաբերյալ որոշումը թույլ տար կայացնել ՀՖՖ-ի նոր նախագահին: Հայաստանի հավաքականը ծանր իրավիճակում է և հաջորդ հանդիպումն անց է կացնելու արդեն հոկտեմբերի 13-ին:

3 շաբաթվա ընթացքում նորմալ գլխավոր մարզիչ գտնելն իսկապես բարդ խնդիր է: Հավաքականն անտեր թողնելու այս քայլը կարծես թե հաստատում է այն կարծիքը, որ Ազգերի լիգայի խաղարկության Մակեդոնիա-Հայաստան խաղում տեղի է ունեցել սաբոտաժ: Տարօրինակ՝ անփառունակ ելույթ, մարզչի հրաժարական․․․: Վստահ ենք, որ Մինասյանը Հայաստանի ազգային հավաքականից հեռանալու որոշում կայացրել էր արդեն իսկ Մակեդոնիայի հավաքականի հանդիպումից հետո: Ինչո՞ւ այդ մասին հայտարարվեց ՀՖՖ-ի նախագահի ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ: Չարաբաստիկ հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 9-ին:

Խաղից հետո հրաժարականի մասին հայտարելով Մինասյանը ՀՖՖ-ի նոր ղեկավարներին հնարավորություն կտար ավելի վաղ սկսել ոչ ֆորմալ բանակացությունները գլխավոր մարզչի թեկնածուների հետ: «Նախ ասեմ, որ Մակեդոնիան մեզ ոչնչով չզարմացրեց: Առաջին խաղակեսում գոլ ընդունեցինք, որը տրամաբանական չէր, քանի որ մեր դարպասին ոչ մի վտանգ չկար: Ուղղակի նվեր տվեցինք: Բացի այդ, մենք մտածված գնդակը հանձնել էինք Մակեդոնիային և առաջին խաղակեսի համար մշակված մարտավարությունն աշխատում էր: Երկրորդ խաղակեսում մենք փոխեցինք մարտավարությունը, պետք է գոլ խփեինք, բայց չստացվեց: Իսկ արդյունքը որոշվում է գոլերով, պետք է գրավել մրցակցի դարպասը: Մակեդոնիան երկուս ու կես պահ ուներ, որից երկուսն օգտագործեց: Բոլոր դեպքերում, շնորհավորում եմ Մակեդոնիայի հավաքականին:Ես երեկ ասեցի, որ Լիխտենշտեյնի հետ խաղում ութ 100%-ոց պահ ենք ստեղծել:

Այս խաղում էլ, ինչպես տեսաք, կրկին չօգտագործեցինք մեր պահերը: Բայց, ես ասել էի, որ հուսով եմ, որ խմբի բոլոր չորս թիմերը միմյանց համար դժվարություններ կստեղծեն: Ամեն ինչ դեռ առջևում է»,- Մակեդոնիայի հետ հանդիպումից հետո ասել էր Վարդան Մինասյանը: Վերջինիս խոսքերից դժվար է ենթադրել, որ մոտակա օրերին հաջորդելու է հրաժարականի դիմումը: Դրա մասին վկայում է նաև Վանեցյանի այսօրվա հայտարարությունը: Նշենք նաև, որ Մինասյանը իր հրաժարականի մասին հայտարարությունում չի մատնանշել պատճառները: Ինչևէ, հեռանալով ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից Ռուբեն Հայարպետյանը վերջին հարվածը հասցրեց հայկական ֆուտբոլին: Շնորհավորելով Արթուր Վանեցյանին մնում է միայն հուսալ, որ նա ծանր իրավիճակում այնուամենայնիվ կկարողանա ճիշտ որոշում կայացնել և կարճ ժամանակահատվածում վերակենդանացել թե Հայաստանի ազգային հավաքականը և թե մեր ֆուտբոլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում