Friday, 29 03 2024
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը

Ալիևի հերթական հոխորտանքը․ ինչո՞ւ է ակտիվացել Բաքուն

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղին անցնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման միջով»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով երկրի Միլլի Մեջլիսում՝ Ադրբեջանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը:

Ալիևը հերթական անգամ շեշտել է՝ Ադրբեջանը չի հրաժարվի իր սկզբունքային դիրքորոշումից: «Լեռնային Ղարաբաղը չի կարող կարգավիճակ ունենալ Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս»- հայտարարել է նա:

Բաքվի այս դիրքորոշումը նոր չէ և ուշագրավ է ոչ թե Ալիևի երեկվա հայտարարության բովանդակությունն, այլ այն հանգամանքը, որ վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունը հետևողականորեն կոշտացնում է հռետորաբանությունը՝ Նյու Յորքում ծրագրված Մնացականյան-Մամդեդյարով հանդիպումից առաջ։

Հստակ է, որ ոչ Ալիևը, ոչ էլ Ադրբեջանն են որոշելու Արցախի ապագա կարգավիճակը, այլ որոշելու է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը․ երեկ ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ հակադարձելով Ադրբեջանի նախագահին։ Վերջինս ասել է, որ Հայաստանի կառավարության հստակ դիրքորոշումը ԼՂ հարցով արտացոլված է կառավարության ծրագրում։ «Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են: Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում», – ասված է կառավարության ծրագրում:

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ արտգործնախարարների հանդիպումից առաջ կողմերը կարծրացնում են իրենց դիրքորոշումները, որոնք տրամագծորեն տարբեր են և, ըստ էության, տեղ չեն թողնում համաձայնությունների համար։

Սրան զուգահեռ՝ լարված իրավիճակ է առաջնագծում, ինչին արձագանքել է անգամ ՀԱՊԿ-ն, որը նման իրավիճակներում աչքի է ընկնում իներտ վարքագծով։

Այնպիսի տպավորություն է, որ Երևանն ու Բաքուն պատրաստվում են ոչ թե արտգործանախարարների հանդիպմանը կամ առհասարակ՝ բանակցային գործընթացը շարունակելուն, այլ՝ պատերազմի, ու փոխադարձ հայտարարություններ են անում՝ մեկը մյուսի վրա պատասխանատվությունը հասցեագրելու նպատակով։

Մյուս կողմից՝ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված շնորհավորական ուղերձում հատուկ շեշտադրում էր արել ԼՂ խնդրի վրա։ ԱՄՆ նախագահը մասնավորապես գրել էր․ «Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտությանը տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ»։

Արդյո՞ք Թրամփն ակնարկել է կարգավորման գործընթացում սպասվող ակտիվության մասին, ինչով էլ պայմանավորված են Ալիևի վերջին օրերի հայտարարությունները, թե՞ Բաքուն փորձում է օգտվել տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակից՝ ԼՂ հարցում ստատուս-քվոն փոխելու համար։

Դժվար է միանշանակ գնահատել իրավիճակը, մանավանդ որ հակասական է նաև Հայաստանի նոր իշխանությունների ղարաբաղյան քաղաքականությունը, ինչը համապարփակ վերլուծության հնարավորություն չի տալիս՝ ավելի մեծացնելով անորոշությունը։

Նման իրավիճակում, երբ Ադրբեջանն առաջնագծում մեծացնում է լարվածությունը, իսկ Բաքվից գրեթե ամեն օր հնչում են հայտարարություններ, որոնք, ըստ էության, կասկածի տակ են դնում կարգավորման գործընթացը, Հայաստանի իշխանության համար առաջնահերթություն է դառնում ղարաբաղյան խնդրում հստակ կոնցեպցիա ունենալը(կառավարության ծրագրում ամրագրվածը հռչակագրային նախադասություններ են), երկրի ներսում հասարակության համախմբանն ուղղված միջավայրի ձևավորումը և որ ակենակարևորն է՝ այնպիսի արտաքին քաղաքականություն իրականացնելը, որպեսզի Երևանի օրակարգը ներդաշնակ լինի կարգավորման գործընթացում ներգրավված մեծ պետությունների օրակարգերին։ Հայաստանի դիվանագիտության առաջնային խնդիրը պետք է լինի պատերազմի ռիսկերի չեզոքացումը․ լայնամասշտաբ ռազմական գործություննները կարող են կործանարար լինել Հայաստանի ու Ադրբեջանի համար։ Ակնհայտ է, որ Բաքուն չի դիմի լայնամասշտաբ պատերազմի, եթե չունենա աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի, առաջին հերթին՝ Ռուսաստանի աջակցությունը, ինչը ենթադրում է, որ Հայաստանը պետք է ավելի նպատակային ու նախաձեռնողական քաղաքականություն իրականացնի՝ արտաքին հարաբերություններում ծագած խնդիրները չեզոքացնելու նպատակով։

Իշխանության քաղաքականության արդյունավետության ցուցիչը պետք է լինի հենց պատերազմի վերսկսման ռիսկերի չեզոքացումը։

ԼՂ հարցում Նիկոլ Փաշինյանի թիմը հնարավորինս արագ պետք է հաղթահարի հեղափախոկան էյֆորիան՝ միջնորդների մոտ վստահելի գործընկերոջ իմիջ ձեռք բերելու, Բաքվի մանևրի հնարավորությունները սահմանափակելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում