Thursday, 25 04 2024
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ

Ազատագրված հողերի հանձնումը և դավաճանությունը – 4

Նախորդ հոդվածում կատարված քննությունը ցույց տվեց, որ ազատագրված հողերը հանձնելով Ադրբեջանին՝ ուղղակի վնաս է հասցվում Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությանն ու պաշտպանունակությանը: Առաջին իսկ հնարավորության դեպքում նոր պատերազմ սանձազերծելով և Հայաստանի ու Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիա իրականացնելով՝ Ադրբեջանը Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլիի և Զանգելանի շրջաններում տեղակայված իր ռազմակայաններից ՀՀ Սյունիքի ու Վայոց ձորի մարզերն ու ողջ ԼՂՀ տարածքը կենթարկի հումանիտար աղետի:

Այդ պատճառով բանակցությունների ներկա փուլում այնպիսի հաշտության (խաղաղության) համաձայնագրի կնքումը, որի հետևանքով Ղարաբաղը կվերածվի գրեթե անկլավի (շրջապատված միմիայն ադրբեջանական տարածքներով), իսկ Հայաստանը ստիպված կլինի իր ռազմական ներուժի զգալի մասը կիսել Արցախի հետ, որպեսզի ապահովվի վերջինիս անվտանգությունը, անչափ մեծ սպառնալիք պետք է դիտվի հայկական երկու պետությունների ժողովուրդների համար: (Ամբողջ խնդիրն այն է, որ այդ մեծ սպառնալիքն առաջ է գալիս միջազգային պրակտիկայում չլսված այնպիսի հաշտության համաձայնագիր կնքելու միջոցով, որտեղ հաղթանակած կողմը անկլավային նոր տարածքներ է ձեռք բերում՝ առանց հաշվի առնելու ռազմաաշխարհագրական, ռազմաքաղաքական, ռազմատնտեսական և այլ պարամետրերն ու պետությունների բնական սահմաններ ունենալու մղումը):

Այստեղից էլ հետևում է Հայաստանի բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից ի վնաս ՀՀ արտաքին անվտանգության ու պաշտպանունակության կատարվող տվյալ գործողություններն իրավական գնահատականի ենթարկելու հարցը:

ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածն է (Պետական դավաճանություն) քրեաիրավական այն նորմը, որը կոչված է պատասխանատվություն սահմանել ՀՀ քաղաքացիների՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ու նրա ժողովրդի արտաքին անվտանգության կատարած արարքների համար: Տվյալ հոդվածի դիսպոզիցիան սահմանում է. «Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է ՀՀ քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության…»:

Այս ձևակերպմամբ, սակայն, տվյալ նորմը չի բավարարում իրավական որոշակիության պահանջն այն իմաստով, որ շարադրված չէ բավարար հստակությամբ, որպեսզի անձին թույլ տրվի կանխորոշելու դրա կիրառման հնարավորությունն ու սահմանները: Այլ խոսքով՝ կոնկրետ շարադրված չեն այն արարքները և վարքագծի դրսևորումները, որոնց համար քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում: Միաժամանակ հենց կոնկրետ հոդվածաշարում քննարկված արարքը՝ ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձի կողմից միջազգային պայմանագիր կնքելու միջոցով ազատագրված հողերի վերադարձը (որի հետևանքով մեծ վտանգ ու վնաս կհասցվի Հայաստանի արտաքին անվտանգությանն ու պաշտպանունակությանը, քանզի նոր սահմանների պաշտպանությունը Հայաստանի ուժերից վեր կլինի), դուրս է պետական դավաճանությունը բնութագրող տվյալ հոդվածի հանցակազմի ձևակերպումից: Ուստի հարկ է նոր հանցակազմ ներմուծել ՀՀ քրեական օրենսգիրք:

Համաձայն ՀՀ սահմանադրության 57-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար: ՀՀ սահմանադրության նաև այս դրույթի վրա հիմնվելով՝ տողերիս հեղինակն առաջարկում է ներմուծել հետևյալ նոր հանցակազմը. «Հանրապետության նախագահի, ինչպես նաև իրավասու և պատասխանատու այլ պաշտոնատար անձի կողմից ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության, արտաքին անվտանգության ու պաշտպանունակության գործողություններ կատարելը կամ այդ շահերի ապահովման համար անհրաժեշտ և հնարավոր գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալը…»:

Որպես վերջաբան

Ինչպես ընթերցողը կնկատի, սույն հոդվածաշարում արծարծված խնդիրը դիտարկվել է միագիծ տրամաբանությամբ: Այն է՝ երբ ղարաբաղյան խնդրի լուծման համար բանակցություններն ընթանում են պաշտոնական Երևանի ու Բաքվի միջև, որտեղ Հայաստանը կամա-ակամա հանդես է գալիս հակամարտության և, հետևաբար, պատերազմի միակ հայկական կողմ: Սակայն այլ տրամաբանություն կգործեր այն դեպքում, երբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից վարվող դիվանագիտության արդյունքում բանակցություններից դուրս մղված պաշտոնական Ստեփանակերտը կրկին վերադառնար բանակցությունների սեղանի շուրջ: Այդ դեպքում բանակցությունները հայկական կողմերի համար դարձյալ կվերադառնային բնականոն հուն, իսկ խնդրի լուծման գլխավոր սկզբունքը նորից կդառնար ազգերի ինքնորոշումը: Մնացած դեպքերում, որքան էլ Հայաստանի իշխանությունները փորձեն չնկատելու տալ և արհամարհել առկա իրողությունները, միջազգային հանրության համար ղարաբաղյան հակամարտությունը դիտարկվելու է իբրև տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, սրանից բխող ողջ հետևանքներով՝ այդ թվում նաև պետական դավաճանության հանրային մեղադրանքի հարցում:

Սարո Սարոյան,
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում