Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հանցանքից թանձր նստվածքը

Գուցե զարմանալի թվա, սակայն բավական հետաքրքրական է այն համընկնումը, որ արձանագրվում է ամերիկյան իրավապահ համակարգի եւ Հայաստանում ընդդիմության գործողություններում:
Բանն այն է, որ ընդդիմության հայտարարած համապետական հանրահավաքի նախաշեմին, որի թեմա է հռչակվել Հայաստանում արմատավորված կոռուպցիան, ամերիկյան իրավապահները հանդես եկան մի խոշոր հանցագործության բացահայտումով, որի թելերը, նրանց իսկ հայտարարություններից դատելով, գալիս են Հայաստան եւ կարծես թե որոշակի աղերսներ ունեն Հայաստանի իշխանական շրջանակների հետ:
Այլ կերպ ասած` երբ ընդդիմությունը երկրում պատրաստվում էր հանրահավաքի ընթացքում խոսել կոռուպցիայի մասին, Միացյալ Նահանգների իրավապահների բացահայտումը ակամայից դարձավ մի իրողություն, որի ոչ ուղղակի, բայց ակնհայտ շեշտադրումները վկայում են Հայաստանի իշխանական համակարգի պարագայում այդ արատավոր երեւույթի ահռելի գերաճի եւ արդեն վտանգավոր, երկրի հեղինակության եւ միջազգային վարկի տեսանկյունից մտահոգիչ չափերի հասնելու մասին: Երբ իշխանական քաղաքականության ապոլոգետները փորձում էին օր ու գիշեր գովաբանել Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականությունն ու Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական գործընթացի արդյունավետությունը հիմնավորել, նրանք շարունակաբար կրկնում էին մի բան, թե տեղի ունեցածը բարձրացրեց Հայաստանի միջազգային հեղինակությունը: Ահա այդ մարդկանց, թերեւս, արժե հարցնել, թե այդ հեղինակության հետ ի՞նչ արեց հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած բացահայտումը, որը վերաբերում է հայկական, հայաստանցիներից կազմված մի հանցախմբի գործունեության, որը ԱՄՆ առողջապահական համակարգում ավելի քան 160 միլիոն դոլար էր յուրացրել: Ընդ որում` եթե այդ ապոլոգետները կփորձեն հակադարձել, թե այդ հանցագործությունը Հայաստանի հետ` որպես այդպիսին կապ չունի, քանի որ հանցագործներ կան բոլոր երկրներում եւ բոլոր ազգերի մեջ, ապա դա ամենեւին էլ չի կարող համարվել հիմնավոր հակափաստարկ:
Բանն այն է, որ հանցագործությունը բացահայտած եւ դրա աննախադեպ մեծ մասշտաբները ներկայացրած ԱՄՆ իրավապահները հստակ ներկայացրել են, որ հանցավոր խումբը, որը ղեկավարել է Հայաստանի քաղաքացի, «օրենքով գող» Արմեն Ղազարյանը` մականունը Պզո, սերտ շփումների մեջ է եղել Հայաստանի հետ, ունեցել է պարբերական այցելություններ եւ այստեղ ձեռք է բերել անշարժ գույք: Այսինքն` այդ ամենից հետո ասել, թե այդ բացահայտումը Հայաստանի հետ կապ չունի, նշանակում է հերքել, որ գարնանը հաջորդում է ամառը, ամռանն` աշունը, իսկ աշնան էլ` ձմեռը: Ինչո՞ւ բերեցի այդ համեմատությունը, որովհետեւ դա կարելի է համարել իշխանական շրջանակների համար առավել ընկալելի, քանի որ ամիսներ առաջ մեկ այլ առիթով ղարաբաղցի ուսուցչուհու հետ հարցուպատասխանի ընթացքում Սերժ Սարգսյանն օգտագործել էր հենց այդ համեմատությունը: Իսկ Սերժ Սարգսյանի օգտագործածը, անկասկած, ցանկացած դեպքում հասկանալի է Հայաստանի իշխանական շրջանակներին:
Վերջին օրերին համաշխարհային լրատվամիջոցների առաջին լուրերի շարքում ամերիկյան բացահայտումն է` հայկական, հայաստանյան հետքով, ինչը լրջագույն հարված է Հայաստանի միջազգային հեղինակությանը: Եվ եթե, օրինակ, հայ-թուրքականի դեպքում այդ հեղինակության որեւէ վկայություն, որեւէ առարկայական արտահայտություն իշխանական ապոլոգետներին այդպես էլ չհաջողվեց ներկայացնել, ապա այս դեպքում թերեւս ոչ մի լրացուցիչ բացատրության կարիք չկա` ինչպես եղանակների հաջորդականության պարագայում, որ եթե մի երկրի անուն համաշխարհային մամուլի էջերում է հայտնվում այդօրինակ մեծ մասշտաբի հանցագործության առիթով, որպես հանցագործներին պարբերաբար ընդունած ու ճանապարհած, նրանց համար անշարժ գույքի շուկայի դռներ բացած պետություն, ապա դա ոչ միայն լավ չէ, այլ նույնիսկ վատ է: Թեեւ, օրինակ, չի բացառվում, որ իշխանությանն ու նրա հայտնի ապոլոգետներին դա ադքան էլ չի հետաքրքրում, քանի որ նրանց բոլորի համար կարեւորն այն է, որ անձամբ իշխանությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, եւ իրենք, միջազգային մամուլի էջերում, ինչպես ասում են, «ուրախ առիթներով» երեւան: Իսկ թե Հայաստանն ընդհանրապես ինչպես կերեւա` նրանց կարծես թե չի հետաքրքրում: Այլապես, իր ամեն մի քաղաքացու վրա աչալուրջ հսկողություն սահմանած իշխանությունը, որպեսզի հանկարծ այդ քաղաքացին չծավալի իշխանության դիրքերին գործնականորեն սպառնացող ընդդիմադիր գործունեություն, չգիտես ինչու, բավարար աչալրջությամբ չի հետեւում Հայաստան եկող-գնացող եւ այստեղ մեծ գումարներ ծախսող հանցագործներին: Եվ դա, իհարկե, ամենամեղմ պարագայում, որովհետեւ դատելով հանցագործների բացահայտման առիթով արված ամերիկյան հայտարարություններից` Հայաստանի իշխանությունը ոչ միայն չի հետեւել հանցագործների ելումուտին, այլ նաեւ շատ հավանական է, որ նրանց հետ ունեցել է բավական գործնական շփումներ: Թե ինչպես եւ ինչքան կքանդվի ամերիկացիների բացած «կծիկը», անկասկած ոչ միայն իրավապահների տալիք պատասխանն է: Այդօրինակ մեծ մասշտաբի գործերը, որոնք արդեն այս կամ այն կերպ դուրս են գալիս պետությունների սահմաններից, առանց քաղաքական միջամտության յոլա չեն գնում: Բայց այս պահին, թե շատ ավելի հստակ փաստերի բացակայության, թե գործի բավական նոր լինելու պատճառով, թերեւս ավելորդ է փորձել առավել խորանալ թեմայի շուրջ ենթադրությունների մեջ: Այս պահին խնդիրը, որ առավել կարեւոր է, դա Հայաստանն է, Հայաստանի միջազգային հեղինակությունը, Հայաստանի կերպարը, որը լուրջ հարված է ստացել տեղի ունեցածի հետեւանքով: Այսինքն` պետության խնդիրն է գլխավորը, քանի որ մնացյալ ամեն ինչ այս կամ այն կերպ անցողիկ է, նստվածքն է, որ մնում է պետության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում