Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

ՀԱՊԿ-ը զորակցե՞լ է Հայաստանին, թե՞ ծաղրել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ պաշտոնական կայքում հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է․ «Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հաճախակի դարձած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի ու քաղաքացիական օբյեկտների գնդակոծման դեպքերի առնչությամբ, որոնք մարդկային զոհերի են հանգեցրել։ Համոզված ենք, որ ռազմատենչ հռետորաբանությունը տանում է իրավիճակի նոր լարման և տապալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։ Ի գիտություն ընդունելով ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի տեղեկությունը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21-ին կայացած Մշտական խորհրդի նիստին՝ կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունները և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության ավելացումը՝ ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանի անվտանգության սպառնալիքների աճը թույլ չտալու նպատակով»։

Իհարկե, առաջին հերթին՝ հետաքրքիր, թե ո՞վ և ի՞նչ նպատակներով է նախաձեռնել այս հայտարարության ընդունումը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Խաչատուրո՞վը, որը հայրենիքում ամբաստանվում է շատ ծանր մեղադրանքով ու իր դեմքը փրկելու խնդիր ունի, թե՞ Մոսկվան է կանգնած այս լակոնիկ տեքստի հետևում՝ ՀԱՊԿ գոյությունն ամբողջովին չիմաստազրկելու մտահոգությամբ։

Ինչևէ, շատ ավելի կարևոր է Խաչատուրովի հայտարարության բովանդակային կողմը։ Դրա նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունը հուշում է, որ փաստաթղթում որևէ տող չկա, որն ուղղակիորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը կամ զորակցում է Հայաստանին՝ որպես դաշնակից։

Կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունները․ անհասցե նման հորդոր կա հայտարարության տեքստում և անգամ նշված չէ, որ հորդորը հասցեագրված է Ադրբեջանին, ու միայն խուճուճ ձևակերպումներով նախադասության վերջում է պարզ դառնում, որ ՀԱՊԿ-ում մտահոգված են «ՀԱՊԿ պատասխանատվության գոտում» լարվածության ավելացմամբ։ Ավելորդ է ասել, որ սա ընդամենը հորդոր է, որն այնքան անհասցե է, որ Բաքուն, մեծ ցանկության դեպքում, կարող է պնդել, թե ՀԱՊԿ հայտարարությունն ամենևին էլ իրեն չի վերաբերում։ Ավելորդ է ասել, որ փաստաթղթում չկա որևէ նախադասություն, ձևակերպում, թե ռազմա-քաղաքական դաշինքն ինչպես է պաշտպանելու Հայաստանի անվտանգությունը, եթե Ադրբեջանի գործողությունները շարունակական բնույթ ունենան, կամ Հայաստանի անվտանգությանը սպառնա էական վտանգ։

Նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ ՀԱՊԿ հեղինակած փաստաթուղթը ոչ թե զորակցություն է Հայաստանին, այլ կազմակերպության կամ Մոսկվայի լատենտ ուղերձը Երևանին, թե վերջինս հույսեր չպետք է փայփայի հավաքական անվտանգության կազմակերպության հետ։

Նման անատամ հայտարարությունը, մեծ հաշվով՝ վկայությունն է երկու իրողության։ ՀԱՊԿ-ը բովանդակային, ինստիտուցիոնալ հարթության վրա չկայացած կազմակերպություն է, որը չունի գործուն մեխանիզմներ՝ միասնական դիրքորոշումներ մշակելու, իր անդամ երկրի անվտանգությունը պաշտպանելու համար։ Մյուս կողմից՝ նման կարգի անբովանդակ հայտարարությունը հայ-ռուսական հարաբերություններում առաջացած ճգնաժամի հետևանք է ու գալիս է հաստատելու այն հոռետեսական պնդումը, թե Երևանի ու Մոսկվայի այսօրվա հարաբերությունները ոչ միայն «փայլուն», այլ նույնիսկ բնականոն չեն։

Իհարկե, կարող ենք ենթադրել նաև, որ սա ՀԱՊԿ-ի «պատասխան» հարվածն է Երևանին՝ Խաչատուրովի պատմության հետ կապված։ Պատահական չէ, որ հենց Խաչատուրովի անունից էլ տարածվել է այսօրվա հայտարարությունը։ Այլ խոսքով՝ Հայաստանին հասկացնում են, որ «վարկաբեկված» Խաչատուրովի աջակցությունն ավելի բարձր մակարդակի լինել չի կարող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում