Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Արտահերթ խորհրդարանական ընտրության կարևոր գրավականը

Երևանի ավագանու ընտրության քվեարկությունը խորհրդարանի արտահերթ ընտրության քվեարկության վերածելու Նիկոլ Փաշինյանի կոչն ու հորդորը ամենևին անսպասելի չէր: Ավելին, ըստ էության առաջիններից մեկն ենք եղել, որ արձանագրել են Երևանի ընտրության և խորհրդարանի արտահերթ ընտրության քաղաքական կապը: Կապը, և ոչ նույնականացումը: Փաշինյանի կոչն էլ կապի, ոչ թե նույնականացման մասին է, քանի որ նա հայտարարում է այդ քվեարկության արդյունքով ոչ թե խորհրդարանը ցրելու կամ արտահերթ ընտրություն նշանակելու անմիջական շարունակության, այլ խորհրդարանի հետ բանակցության մասին: Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է քաղաքական փաստարկ և սա էլ իր հերթին փաստարկ է այն տրամաբանության կամ հայտարարությունների դեմ, որ Նիկոլ Փաշինյանը գնում է, այսպես ասած, դիկտատորական, հետապնդումների ճանապարհով: Հետապնդումների ճանապարհով գնացող մարդը անգամ Երևանի ընտրության չէր գնա, կամ Երևանի ընտրությունից հետո կհայտարարեր ոչ թե խորհրդարան քաղաքական կոնսուլտացիաների և բանակցության, այլ ուղղակի պաշարման գնալու՝ անցումային արդարադատության միջոցով նոր իրավա-քաղաքական ռեժիմ ձևավորելու և նոր իրավիճակ ստեղծելու համար:

Ըստ այդմ՝ երբ խոսվում է սիրո և հանդուրժողության մասին, ապա այստեղ պետք է նկատի ունենալ, և պետք էր հենց սկզբից նկատի ունենալ ոչ թե հոլիվուդյան որևէ մելոդրամային սիրո և հանդուրժողության տրամաբանությունը, այլ այդ հասկացությունների քաղաքական տրամաբանությունը:

Որովհետև նախորդ համակարգի բնույթի, գործողությունների հետևանքի, պետության հասցված վնասի, հասարակական հարաբերությունների կազմաքանդման, նենգափոխման, արժեքային խեղման պատկերի և բնույթի ֆոնին, տեղի ունեցողը ոչ միայն սիրո և հանդուրժողության, այլ գերսիրո և գերհանդուրժողության գործընթաց է: Միևնույն ժամանակ այդ հանգամանքը, անշուշտ, լոկ նոր իշխանության մեծահոգություն կամ բարություն չէ, այլ, թերևս, հեռատեսություն և հաշվարկ, ինչքան էլ տարբեր լինեն կարծիքներն այդ կապակցությամբ: Բանն այն է, որ Հայաստանում անհնարին, անիրատեսական թվացող փոփոխությունը՝ թե՛ արդյունքի, թե՛ ձևի առումով, իրական դարձավ հենց այդ սիրո և հանդուրժողության քաղաքական տրամաբանության շնորհիվ: Ըստ այդմ՝ հետագա ընթացքի արդյունավետությունն էլ զգալիորեն պայմանավորված է դրանով, հաշվի առնելով այն, որ Հայաստանը չավարտված, սողացող պատերազմի ռեժիմում է և այդ առումով հույժ կարևոր է ոչ միայն ներքին կայունությունն ու կանխատեսելիությունը, հասկանալիությունը, այլև այդ հարցում արտաքին ուժային կենտրոնների հետ հասկանալի հարաբերությունը: Իսկ նրանք հասկացել են Հայաստանի թավշյա հեղափոխությունը, ու նաև այն պատճառով, որ հեղափոխությունն էլ հենց սկզբից դրսևորել է ուժային կենտրոնների հանդեպ հասկացածության վկայություն: Դա հայկական թավշյա հեղափոխության հաջողության կարևոր գրավականներից մեկն էր, և այդ գրավականը կարևոր է նաև ներկայումս ՝ հետագա ընթացքի ու տրամաբանական եզրագծի՝ արտահերթ խորհրդարանական ընտրության հասնելու համար:

Այդ իմաստով, արտաքին գործոնները կամ գրավականները հաշվի առնելը, այսպես ասած, վստահության և ինքնիշխանության պակասի հետևանք չէ, այլ հաշվի չառնելը կարող է լինել ողջախոհության և պրագմատիզմի պակասի դրսևորում: Այդ գործոնները հաշվի առնելը սթափ և պատասխանատու հաշվարկ է թե՛ հայկական պետականության, թե՛ այդ պետականությունը վերափոխման տանող թավշյա հեղափոխության, թե՛ նաև այդ հեղափոխությունը փաստացի ճանաչած ու ընդունած միջազգային հանրության, դերակատարների առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում