Վերջապես 23 տարի անց ստացվեց ունենալ քարոզարշավ, ոչ թե պայմանավորվածությունների իրականացում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Երեւանի կենտրոնում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:
«Իրական քարոզարշավ էր, որտեղ բոլոր քաղաքական ուժերը հավասար պայմաններում պայքարում էին ամեն քվեի համար: Բոլորին տրված էր հավասար պայմաններ, բոլորն ունեին հավասար հնարավորություն թե հեռուստատեսության, թե մամուլի առումով, խոսքի ազատությունը կար, ես շատ դրական եմ գնահատում»,-ասաց նա: